Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան

Աշխատող մարդիկ  բնակչության ոչ միայն կեսը չեն, այլ էապես ավելի քիչ են։ Եթե դիտարկենք մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, ապա ունենք  800 հազար գրանցված աշխատող, ընդ որում՝  նույն աշխատողը կարող է  գրանցված լինել 2-3 աշխատատեղում։ Բացի այդ՝ ունենք պետական բյուջեից աշխատավարձ ստացող մոտ 200 հազար մարդ։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  

Նրա խոսքով՝ Հայաստանում կա շուրջ  500 հազար թոշակառու, մոտ 300-500 հազար աշակերտ և ուսանող, որոնք դեռ ներգրավված չեն աշխատաշուկայում։ Այս ամենից հետևում է, որ Հայաստանում մոտ 1.8 մլն մարդ կա, որոնք կա’մ աշխատում են, կա՛մ օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել։ Միևնույն ժամանակ, ինչպես փաստեց Կարապետյանը, կա շուրջ 1.2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, բայց աշխատանք չունեն՝ տնային տնտեսուհիները, գյուղական բնակավայրերի բնակիչները, որոնք օրն ի բուն աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ երկրի թույլ գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով։ 

«Մեր համոզմամբ՝ երկրի ակտիվ զարգացման և սոցիալական պարտավորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ գործող 800 հազար գրանցված  աշխատող քաղաքացիներին ավելանա ևս առնվազն 300 հազար նոր աշխատատեղ։ Սա պետք է դառնա պետության թիվ մեկ նպատակը՝ առաջիկա 5 տարիների ընթացքում, որպեսզի շուրջ 1.1 միլիոն աշխատող մարդ կարողանա ապահովել 500 հազար թոշակառուի թոշակը և միաժամանակ իր վրա վերցնելով հարկային բեռը՝  որոշակիորեն ապահովել կրթական և սոցիալական ծախսերը»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Կարապետյանը նկատեց, որ մեր երկրում՝ մեր գյուղերում, մեր քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի։

Ըստ Կարապետյանի՝ պետությունը պետք է մասնակցություն ունենա նախագծերին, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական, ոչ արդյունաբերական ծառայությունների հիմնարկներ, որոնք կօգնեն տնտեսությանը՝ ակտիվ զարգանալ։ Կարապետյանի խոսքով՝ 300 000 աշխատատեղերից իրենք արդյունաբերության մեջ 80 000 աշխատատեղ են նախատեսել, որից 25 000-ը վերամշակող արդյունաբերության մեջ է՝ մետալուրգիա, նավթավերամշակում, տարբեր էլեկտրատեխնիկական արտադրություններ։

«Մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ մեր համայնքներում՝ դրանց զարգացման մեջ»։