Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր Ավետիսյան

Չորսն էլ ողջ են․ ժամանակն է հարցնելու...

 Ժողովուրդ ջան, իրավիճակը ճիշտ հասկանալու համար մենք պետք է ճիշտ վերլուծենք և ճիշտ դիագնոզ նշանակենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզանում, և առաջին կարևորագույն դիագնոզը հետևյալն է՝ Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի և որևէ այլ սուվերեն երկրի ներքին գործերին։

Փառք Աստծո, մեր երկրի երրորդ հանրապետության գրեթե բոլոր առաջին դեմքերը ողջ են, և մենք կարող ենք նրանց հարցնել՝ երբևէ Ռուսաստանը որևէ հարցում նրանց ճնշե՞լ է, փորձե՞լ է միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ։ Եվ եթե նրանք ազնիվ լինեն, կպատասխանեն, որ երբեք։

 Հիմա հարցեր են առաջանում. լավ հասկանալով, որ Ռուսաստանը չի միջամտում՝ ինչո՞ւ են Հայաստանում, Հայաստանի ժողովրդի մոտ ստեղծում տպավորություն, թե ինչ-որ վտանգներ կան Ռուսաստանից, և Ռուսաստանը փորձում է ինչ-որ մեխանիզմներով միջամտել Հայաստանի ներքին գործերին․ դա անում են, որովհետև ամեն գնով ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից կամ ցանկանում են ստեղծված գեոպոլիտիկ լարված իրավիճակում խաղալ երկու լարի վրա, որը անհնարին է, քանզի երկրորդ լարը Արևմուտքը դա թույլ չի տալու, և վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հստակ հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը Արևմուտք գնալու, բայց Հայաստանը նաև պետք է հասկանա, որ Եվրոմիությունը, Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բևեռ է», և Հայաստանում մենք ևս պետք է հասկանանք, որ Արևմուտք գնալով մենք կդառնանք Ռուսաստանի թշնամին։

 Սրանք հարցեր են, որոնք էմոցիաներից և ցանկություններից դուրս են, նման հարցերը պետք է լուրջ քաղաքական անալիտիկայի ենթարկել, այլ ոչ՝ էմոցիաներով որոշումներ կայացնել։ Հիմա մեր ժողովուրդը պետք է իր համար հասկանա՝ ինքը ցանկանո՞ւմ է գնալ Արևմուտք և դառնալ Ռուսաստանի թշնամին, գնալ Արևմուտք և կանգնել Ռուսաստանի թշնամիների կողքին, մեր ժողովուրդը ինքը իր համար պետք է հասկանա՝ մենք ցանկանո՞ւմ ենք Արևմուտքի կողմից ենթարկվելով տարբեր մանիպուլյացիաների և տարբեր խոստումներին հավատալով վտանգենք մեր ժողովրդի անվտանգությունը, թե՞ ոչ։

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում, և Հայաստանում, երբ մենք լրջագույն քննարկումների արդյունքում հասկանանք, որ մեր պետական շահերը համընկնում են Ռուսաստանի հետ՝ գնալու և կանգնելու ենք Ռուսաստանի կողքին, եթե չհասկանանք՝ վտանգելու ենք մեր պետականությունը, սա փաստ է։

 Մեր քաղաքական էլիտաները, լավ իմանալով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, դրա արդյունքում Ռուսաստանի հետ իրենց պահվածքում, խոսույթում թույլ են տալիս գռեհիկություն, ագրեսիա, չճշտված ինֆորմացիաների արտահոսք և, առհասարակ, շատ հաճախ ոչ քաղաքական պահվածք, իսկ ահա Արևմուտքից զգուշավոր են, վախվորած, որովհետև լավ հասկանում են, որ Արևմուտքը խառնվում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ներքին գործերին, և եթե հանկարծ Արևմուտքի հանդեպ իրենց սխալ պահեն, ապա շատ լուրջ քաղաքական ապտակ կստանան Արևմուտքի կողմից։