Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Ժողովը խափանելու կամ գոնե այն Հայաստանում անցկացնելու համար Փաշինյանի հանձնարարությամբ ընդհուպ քրեական վարույթ է հարուցվել վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ, բոլորի համար բացակայելու արգելք կիրառվել, որպեսզի թույլ չտրվի նրանց մասնակցությունը։

Ներկայում Մայր Աթոռում դեռևս շարունակվում են քննարկումները՝ արդյոք ամեն կերպ ժողովը իրականացնել Ավստրիայում, թե, ամեն դեպքում, Հայաստանում։ Ընդ որում, եթե, ի վերջո, որոշվի, որ նույնիսկ այս պայմաններում պետք է ժողովն անցկացնել Ավստրիայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս սցենարի դեպքում ևս Փաշինյանը նոր սադրանք է մտածել։ Ի մասնավորի, որոշել են Ավստրիա գործուղել Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսներին, որոնք տեղում շոու կկազմակերպեն, սադրանքներ կհրահրեն Ժողովը խափանելու նպատակով։ Ավելի վաղ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավ եպիսկոպոսներից միայն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանն էր հայտարարել, որ մասնակցելու է Սանկտ Փյոլթընում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Փաշինյանը մտադիր է ևս երեք եպիսկոպոսի ուղարկել Ավստրիա՝ կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանին, Նավասարդ Կճոյանին և Առաքել Քարամյանին, հստակ հանձնարարություններով ու «ինստրուկտաժով», թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն Ավստրիայում և ինչեր պիտի անեն Ժողովը խափանելու համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ որոշվել է, որ այդ անձանց հետ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու քպականների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների են ուղարկելու, որպեսզի տեղում պաշտպանեն իրենց տիրադավներին։

Թերթի տեղեկություններով, օրերս Փաշինյանն ինքը իր մոտ է հավաքել Հայաստանում գտնվող տիրադավ եպիսկոպոսներին և քահանաներին, հանձնարարել ավելի ակտիվ լինել, հարցազրույցներ տալ տարբեր իշխանական լրատվամիջոցների, վարկաբեկել և հեղինակազրկել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Իսկ այդ հոգևորականներն էլ իշխանության կոմպրոմատների ճնշման ներքո ստիպված են եղել գլխահակ լսել Փաշինյանին ու կատարել նրա հրահանգները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում