Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան դեռ երկար է քննարկվելու։ Փաստացի, իրականություն դարձավ մեր տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Հայաստանին պարտադրում է հենց իր միջուկային տեխնոլոգիաները՝ մոդուլային ատոմակայանները։ Երեկ ստորագրված միակ փաստաթուղթը վերաբերում էր հենց դրան։

Առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի կառավարության և Ամերիկայի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ Արդեն ճեպազրույցում Վենսը մանրամասնել է, որ «դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում Ամերիկայից, գումարած՝ լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

«Սա դասական փոխշահավետ տարբերակ է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասել է Վենսը և հավելել. «Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք գալու են այս երկիր»։ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ խուսանավում էին այս հարցում, պնդում էին, թե բանակցություններ են վարում մի քանի երկրների հետ՝ ատոմակայան կառուցելու հարցով։ Ավելին, երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը վստահեցրել էր, որ Երևանը դեռևս որոշում չունի, քանի որ քննարկում է տարբեր երկրների առաջարկները և քննարկումներ է անցկացնում նրանց հետ։ Դրանց թվում վարչապետը նշել էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի անունները։

Իսկ Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահը փետրվարի 6-ին հանդիպում էր ունեցել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկելով նոր ատոմակայանի հարցերը։ Ըստ էության, հայկական կողմը մոլորեցնում էր ՌԴ-ին մինչև պաշտոնական փաստաթղթի ստորագրումը։ Նոր ատոմակայանի կառուցումը ԱՄՆ-ին հանձնելով՝ պաշտոնական Երևանը, փաստացի, աջակցում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու՝ Արևմուտքի քաղաքականությանը։

Մոսկվայից դեռ կոշտ գնահատականներ չեն հնչել, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է հայտարարել, թե «Ռոսատոմը» մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում՝ բնականաբար հաշվի առնելով հայ ընկերների ցանկությունները։

Վենսի այցը նաև ապացուցեց Փոլ Գոբլի այն կարծիքը, որ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին։ Երևանում Վենսը ասել է, թե պետք է գանք մի իրավիճակի, որ վարչապետը ապագայի վրա կարողանա կենտրոնանալ։ «Գիտենք՝ առաջիկայում ընտրություններն են օրակարգում։ Փաշինյանը մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղություն հաստատում հաջորդ փուլում։ Բնականաբար, մի գիշերում սա չի լինելու, սակայն օգոստոսի 8-ից մինչ օրս արդեն կարողացել ենք առաջընթաց արձանագրել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին, թույլատրելու է նրա ցանկացած ապօրինություն, նույնիսկ աջակցելու է ընտրությունները կեղծելու հարցում։

Աննա Մարգարյան