Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

«Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին

Առաջիկա հանգստյան օրերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ծանր աշխատանքի օրեր են լինելու։ Փետրվարի 13-ից 15-ը «Քաղպայմանագրի» շուրջ 1000 պատվիրակներ փակ, գաղտնի քվեարկությամբ ռեյտինգավորում են իրականացնելու՝ պարզելու, թե ովքեր են լինելու ընտրական ցուցակի առաջին շարքերում։ Միևնույն ժամանակ պատվիրակները կարող են լինել նաև պատգամավորի թեկնածուներ։

Այս պահի դրությամբ կուսակցությունն ունի 279 հաստատված պատգամավորի թեկնածու, և առաջին փուլում կընտրեն ընտրական ցուցակում ներառվածներին։ Մեկ ամիս անց էլ ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում հակված են ընտրական ցուցակում ընդգրկել 200 պատգամավորի թեկնածուի՝ մաքրելով ընտրական ցուցակը։ Ամենից տարօրինակը վարչապետի թեկնածու որոշելու ՔՊ հերթական շոուն է։

Բնականաբար, որևէ կասկած չկա, որ առաջին տեղում հենց Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Ավելին, շաբաթավերջին կայանալիք այդ ռեյտինգավորման գործընթացի համար պատվիրակների մեծ մասին ցուցակներ են տրամադրելու, թե ինչպես պիտի իրականացնեն ընտրությունը և ովքեր լինեն հիմնական տեղերում։ Փաշինյանը հակված է գործող խմբակցության կազմից շատերին հեռացնելու, նրանց փոխարեն տարբեր անձանց՝ երիտասարդների, դերասանների, երգիչների ներգրավելու՝ այդ կերպ խմբակցությունն ավելի վերահսկելի դարձնելու համար։

Մանե Գասպարյան