Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին

Բրիտանական «The Guardian»-ը գրում է, թե Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է։ Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ։

Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է՝ առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, և պետք է քաղաքական չեզոքություն պահել։ «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են»,– ասել է հանձնախումբը՝ որոշելով, որ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։ Արա Գևորգյանն «Արցախ» ստեղծագործությունը թողարկել է 1999 թ., և այն մշտապես հնչել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ մարզական։

Այս անգամ էլ հեղինակը թույլատրել էր, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Ռախմանինը օգտագործեն իր ստեղծագործությունն իրենց կատարման ընթացքում։ «Արցախ» բառից ընկնավորող Ադրբեջանն էլ անհապաղ բողոք էր ներկայացրել։ Բնական է, ՀՀ խամաճիկ իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել մեր գեղասահորդներին այս հարցում։ Ավելին՝ դեռ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քննադատել էր դահուկորդ Միքայել Միքայելյանին, որ վերջինս առաջնության ժամանակ կպչուն ժապավենով փակել էր գովազդատուի «Ադրբեջան» գրառումն իր համազգեստի վրայից։ Ահա այսպես Ադրբեջանը պարտադրում է իր պահանջները, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոտատակ տալով սեփական երկրի արժանապատվությունը, պարում են Բաքվի դուդուկի տակ։

Տաթևիկ Բադալյան