Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան

Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով։

Տարբեր մեկնաբանություններ տեսա այդ քայլի շարժառիթների վերաբերյալ, այդ թվում՝ պաշտոնական արձագանքը․ աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի։

Ուզում եմ հիշեցնել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի հիմքում երկար տարիներ դրված է եղել նաև անվտանգության բաղադրիչը, և պատմական փաստերի հերքումը, խեղաթյուրումը կամ շրջանցումը մշտական սպառնալիք են հայ ժողովրդի համար»,-գրել է Աբրահամյանը։