Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքել են Financial Times-ի հրապարակումն այն մասին, թե Կիևը փետրվարի 24-ին հայտարարելու է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացման մասին։ Ազատության փոխանցմամբ, РБК-Україна-ի՝ նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ անվտանգության իրավիճակը մնում է առանցքային պայման, և նման որոշումները չեն կարող ընդունվել առանց կայուն անվտանգության միջավայրի։

Ավելի վաղ բրիտանական Financial Times-ը գրել էր, որ Ուկրաինան սկսել է նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրությունների և խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացմանը՝ հղում անելով ընտրությունների պլանավորման գործընթացում ներգրավված եվրոպացի պաշտոնյաներին։

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի վրա ուժեղ ճնշում է բանեցնում, որպեսզի արդեն գարնանը ավարտվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Կիևը քվեարկությունն անցկացնի մինչև մայիսի 15-ը՝ հակառակ դեպքում սպառնալով Ուկրաինային չտրամադրել անվտանգության երաշխիքներ: