Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցը
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Այդ մասին Բաքվում Ջեյ Դի Վենսի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հայտնել է փոխնախագահի մամուլի քարտուղարը։
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, ինչպես նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,– փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից և կան արդյոք այս հարցով կոնկրետ պայմանավորվածություններ։ Դեռ մինչ ԱՄՆ փոխնախագահը Երևանում էր, հայկական կողմը՝ Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի բերանով, հայտարարում էր, թե Վենսի հետ քննարկել են գերիների թեման։ Ինքը՝ Ջեյ Դի Վենսն էլ «Զվարթնոց» օդանավակայանում հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ հարցը բարձրացնելու է Բաքվում։
Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Ադրբեջանն ազատ արձակեր գոնե գերիների մի մասին։ Այսօր Բաքվում, պաշտոնական տվյալներով, պահվում է 19 հայ, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ են։ Օրինակ՝ Բաքուն, որպես բարի կամքի դրսևորում, կարող էր Վենսի այցի կապակցությամբ ազատել մի քանի գերիների, ինչը, սակայն, չի արվել։ Եվ որքան էլ Սպիտակ տնից հայտարարվի, թե այդ հարցով քննարկում եղել է, փաստն այն է, որ գերիները շարունակում են մնալ անազատության մեջ։
Տաթևիկ Բադալյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի