Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան

Ակնհայտ ճշմարտություն է որ ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության վրա, իսկ ուժեղ տնտեսություն ունենում են հիմնականում այն երկրները որտեղ կան ներդրումներ, որտեղ երկիրը ունի բարենպաստ ներդրումային միջավայր։ Այս մասին Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։ 

«Ժամանակակից կյանքում ներդրումները և կապիտալը հիմնականում հոսում են, տեղաշարժվում են այն երկրներ, որտեղ արդեն կա կապիտալ, այսինքն դեպի հարուստ երկրներ։ Տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը, երկրորդ՝ պետությունը նախևառաջ հանդիսանում է գործընկեր, ոչ թե խոչընդոտ, երրորդ՝ հստակ են խաղի կանոնները։ Համաշխարհային տնտեսության մեջ նույնպես փոխվել են ժամանակակից ներդրումների վերաբերյալ պատկերացումները, նույնիսկ շատ ու շատ ժամանակակից եվրոպական զարգացած երկրներ այսօր ունեն ներդրումային սով, անգամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իր մեթոդներով, իր ձևերով կարողանում է ամբողջ աշխարհից տրիլիոնների հասնող ներդրումներ քաշել դեպի իր տնտեսություն, դա նորմալ է, ինչու եմ սա ասում, որովհետև համաշխարհային տնտեսության մեջ կապիտալը հիմնականում հոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և որոշ այլ տնտեսություններ։ 

Ուստի այս պայմաններում, այս մրցավազքի պայմաններում ակնկալել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ, առնվազն իրատեսական չէ։ Այդ մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև այն բազմամիլիարդանոց խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել»,-ասաց Ֆարմանյանն՝ ընդգծելով, որ այս պարագայում մենք պետք է ապավինենք ներքին ներդրումներին։ 

Նա ընդգծեց, որ մենք այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ «Պետական պարտքը օրեցօր ավելանում է, ծանրանում է պետական պարտքի բեռը։ Կառավարության պատասխանատուների կարծիքով՝ այդ բեռը կառավարելի է։ Եթե մենք դիտարկում ենք խնդիրը կարճաժամկետ հատվածում կամ 1 բյուջետային տարվա կտրվածքով գուցե դա այդպես է, քանի դեռ ոչինչ չի պատահել, բայց մեզ անհրաժեշտ է կայուն կառավարելիություն միջնաժամկետ և երկարաժամկետ  հեռանկարում։ Իսկ դրան մենք կարող ենք հասնել բացառապես տնտեսությունը վերակառուցելով, արդյունաբերականացնելով, այլ ոչ թե մնալով ներմուծումից կախված տնտեսություն»,-ասաց Ֆարմանյանը։