Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ...
 
Այո՛, Հայաստանում այսպես կոչված պրոռուսական, այսինքն՝ իրականում Հայաստանի պետական շահերը գիտակցող, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության և մեր տարածաշրջանի խաղաղության հարցում գիտակցող քաղաքական ռեալ ուժ չկա։ Կան փոքր թվով անհատներ, ովքեր սա հասկանում են, բայց առաջատար քաղաքական ուժերը սա կամ չեն ուզում հասկանալ, կամ իրենք էլ կարծում են, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, և սա է պատճառը, որ ես կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, որոնք իբր ընդդիմություն են գործող իշխանությանը, բայց իրենք էլ համարում են, որ գեոպոլիտիկ նման լարված իրավիճակում հնարավոր է երկու լարի վրա խաղալ, միանալ գործող իշխանությանը և նրա հետ միասին խաղալ երկու լարի վրա՝ ազատելով ընդդիմադիր դաշտը, որպեսզի իրականում ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ընդգծող նոր որակի ընդդիմություն, որն էլ առաջ կքաշի տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարևորությունը և թույլ չի տա Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանում ձևավորված ռուսական անվտանգության ճարտարապետությունը, որը փաստացի Հայոց պետականության անկախության և անվտանգության միակ երաշխիքն է։
 
Ցավոք սրտի, Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված քաղաքական ուժը ևս այսպես ասած պրոռուսական չէ, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը կարևորող ուժ չէ։ Նա ևս խոսում է երկու լարի վրա խաղալու մասին, նա ևս առաջ է քաշում տարօրինակ մոտեցում անվտանգության ճարտարապետության տեսանկյունից՝ համարելով, որ մեր մեկից ավելի անվտանգության երաշխավորներ են պետք խաղաղության համար, ինչը, համենայն դեպս, այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ իմ կարծիքով՝ առհասարակ վերջին 300 տարիների ընթացքում, մեր տարածաշրջանում ուղղակի անհնար է։
 
Ուղղակի Հայաստանում իշխանությունը ձևավորում է մթնոլորտ, թե իբր Հայաստանում կան պրոռուսական ուժեր, որոնք առաջ են քաշում Ռուսաստանի շահերը, բայց սրանք ֆեյք օրակարգեր են, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգում իրականում պրոռուսական ուժեր չկան։ Եթե լինեին նման ուժեր, նրանք կգիտակցեին, որ պրոռուսականությունը Հայաստանում դա պրոհայաստանյան տեսակետ է, որ լինել պրոռուսական՝ նշանակում է լինել պրոհայաստանյան, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը բոլոր հարցերում նույնական են, և նման ուժերը ոչ թե կխաղային երկու լարի վրա, այլ կկանգնեին գյուղ առ գյուղ, տուն առ տուն՝ մեր ժողովրդին համոզելու, բացատրելու և հիմնավորելու, որ չի կարելի քանդել Ռուսաստանի կողմից ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, չի կարելի թույլ տալ, որ Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջանային խնդիրներին, և, այո՛, մեր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար մենք պետք է հետևեինք Ռուսաստանի առաջարկին՝ 3+3 ձևաչափով, մեր ռեգիոնալ խաղացողներով լուծեինք մեր անվտանգության խնդիրները։ Հակառակ պարագայում, Արևմուտքը մեր տարածաշրջանում ձևավորելու է նոր օջախներ՝ Ռուսաստանի հանդեպ գեոպոլիտիկ հաղթանակ ունենալու իր գործընթացում, և մեր տարածաշրջանը դարձնելու է հերթական Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ մղվող իր պայքարում։
 
 Մարդկության քաղաքական մտքի մեծագույն հանճարներից մեկը՝ Օտտո ֆոն Բիսմարկը, մի առիթով ասում էր՝ երբ սպիտակ և սև թիթեռներին դնում են մի տարրայի մեջ, նրանք իրար հետ չեն կռվում, իսկ երբ տարրան ինչ-որ մեկը շարժում է, նրանք սկսում են անկանոն՝ մեկը մյուսի հետ կռվել, և այս դեպքում թշնամիները ոչ թե սև և սպիտակ թիթեռներն են, այլ այն ուժը, որը շարժում է տարրան։ Հիմա Արևմուտքը շարժում է մեր տարածաշրջանը՝ միջամտելով մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, ստեղծելով հակառուսականության գործոններ, որպեսզի մեր տարածաշրջանը դարձնի Ռուսաստանի համար գլխացավանք, Ռուսաստանի համար հերթական Ուկրաինա՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Ժամանակն է Հայաստանում միավորելու հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը հասկացող անհատներին և այդ միավորի միջոցով մեր ժողովրդին բացատրել, որ առանց Ռուսաստանի մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, որ առանց Ռուսաստանի, և Արևմուտքի միջամտության պարագայում, մեր տարածաշրջանում լինելու են միայն պատերազմներ, անկայունություններ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։
Նորից եմ ուզում կրկնել՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում պրոռուսական իշխանություն չի եղել։ Հայաստանի բոլոր իշխանությունները իրենց լուման են ներդրել Հայաստանը դեպի Արևմուտք տանելու և հայ-ռուսական հարաբերությունները թուլացնելու գործում, և արդյունքում մենք այսօր հայտնվել ենք այն կետում, որ արդեն Արևմուտքը, առանց որևէ քողարկման, բացեիբաց միջամտում է մեր տարածաշրջանի ներքին գործերին, մասնավորապես նաև Հայաստանի ներքին գործերին, և ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանի ձևավորած անվտանգության ռեգիոնը, անվտանգության ճարտարապետությունը և այս ռեգիոնը օգտագործել գեոպոլիտիկ իր պայքարում Ռուսաստանի դեմ։
 
Ի դեպ, եկեք ֆիքսենք՝ երրորդ Հանրապետության ընթացքում պրոռուսական, այսինքն՝ հայկական շահերի գործիչ, եղել է միայն մեր սիրելի Կարեն Դեմիրճյանը։
 
Մհեր Ավետիսյան