Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ

Երեկ Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը ոչ միայն կազմակերպչածթկան առումով տպավորիչ էր, այլև քաղաքական իմաստով՝ խորհրդանշական։ Միջոցառումը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ լեցուն դահլիճում։

Ակնհայտ էր՝ ձևավորվում է մի ուժ, որը հավակնում է դառնալ ոչ թե հերթական ընդդիմադիր նախագիծ, այլ համակարգային այլընտրանք։

Շնորհանդեսի առանցքային ուղերձը պարզ էր․ կուսակցությունը փորձում է ներկայանալ որպես երրորդ ճանապարհ՝ հեռու թե՛ նախկին իշխանությունների բեռից, թե՛ գործող իշխանության ձախողումներից։
Կուսակցության նախագահ ընտրված Սամվել Կարապետյանը հանդես եկավ ոչ միայն քաղաքական, այլև արժեքային օրակարգով՝ շեշտադրելով տնտեսական վերականգնումը, աշխատատեղերի ստեղծումը, փոքր բիզնեսի ազատագրումը հարկային ճնշումներից և սոցիալական արդարության վերականգնումը։

Այս ձևակերպումները նոր չեն հայկական քաղաքական դաշտում, սակայն դրանց մատուցման ձևը տարբերվում էր․ խոսքը կառուցված էր ոչ թե հակադրության, այլ լուծումների տրամաբանությամբ։

Երեկվա ամենաքննարկվող դրվագը Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ պատրաստված ուղերձն էր։

Սա առաջին դեպքն էր հայաստանյան քաղաքական իրականության մեջ, երբ թվային տեխնոլոգիան կիրառվեց ոչ թե զուտ դիզայներական նպատակներով, այլ որպես հաղորդակցության այլընտրանքային գործիք։ Համաշխարհային պատմության մեջ սա առաջին արհեստական բանականությամբ ստեղծված քաղաքական ելույթն էր։

Թվային դարաշրջանում սա լավ մեսիջ էր երիտասարդ ընտրազանգվածին և բիզնես համայնքին։

Միջոցառումից գրեթե անմիջապես հետո սոցիալական հարթակներում սկսվեցին իշխանական շրջանակների խուճապահար գրառումները։ Նրանք ակամա ընդունում էին, որ դաշտում ձևավորվում է ռեսուրսային և կազմակերպչական լուրջ խաղացող։

Խուճապի գլխավոր պատճառը, ըստ քաղաքական դիտորդների, երեք գործոնն է մարդկային ռեսուրսների մեծ մասնակցությունը, կազմակերպչական բարձր մակարդակը, տնտեսական օրակարգի հստակությունը։
Իշխանությունը սովոր է աշխատել բևեռացված միջավայրում՝ «նախկիններ» ընդդեմ «ներկաների» տրամաբանությամբ։ «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է կոտրել այդ մոդելը՝ առաջարկելով նոր հարթություն։ Իսկ ցանկացած նոր հարթություն գործող համակարգի համար մահացու ռիսկ է։

Հայաստանի քաղաքական իրականությունը վերջին տարիներին եղել է բարձր լարվածության և ցածր վստահության փուլում։ Հանրության մի զգալի հատված հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ավանդական ընդդիմությունից։

Այս պայմաններում նոր ուժի հայտնվելը, որն ունի մարզային, կազմակերպչական և հաղորդակցական ահռելի ռեսուրս, կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը առաջիկա ընտրական գործընթացներում։

Երեկվա շնորհանդեսը պարզապես քաղաքական միջոցառում չէր։ Այն ուժի ցուցադրություն էր՝ կազմակերպչական, գաղափարական և տեխնոլոգիական մակարդակներում։

Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ ուղերձը դարձավ խորհրդանիշ՝ ցույց տալով, որ քաղաքական պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։

Իսկ իշխանական խուճապահար արձագանքները փաստում են մեկ բան․ քաղաքական դաշտում սկսվում է վերադասավորում։

«Ուժեղ Հայաստան»-ը երեկ հայտարարեց իր գոյության մասին ոչ միայն խոսքով, այլ՝ մասշտաբով։ Իսկ հայաստանյան քաղաքական իրականության մեջ մասշտաբը հաճախ արդեն կես հաղթանակ է։