Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

«Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում

ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում

Մեր երկրի տնտեսական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքը մեծածավալ ներդրումների ներգրավումն է ու Նոր Տնտեսական և Արդյունաբերական քաղաքականության իրականացումը։

1. Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ներդրումները ոչ թե գալիս, այլ լայն թափով արտահոսում են երկրից։ Այդ գործընթացը պետք է կանխել, կանգնեցնել և պայմաններ ստեղծել մեծածավալ ներդրումների ներգրավման համար։
Առաջիկա հինգ տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի՝ ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի։

Հրատապորեն պետք է կիրառվի ներդրումների ներգրավման «Մեկ պատուհանի» սկզբունքը։

2. Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր՝ հիմնված ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունների և ձեռնարկությունների վրա։ Ներկայում վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 8%։ Այս ցուցանիշը առաջիկա տարիներին պետք է առնվազն կրկնապատկվի՝ աշխատանքի բարձր արտադրողականության և նորացված տեխնոլոգիական աշխատատեղերի զուգակցմամբ։

Գործողության մեջ պետք է դնել դեռևս 2015թ.-ին մեր մշակած և ընդունած «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում պետք է գործի արդյունաբերության զարգացման հնգամյա պետական ծրագիր, և յուրաքանչյուր մարզում՝ գոնե մեկ արդյունաբերական գոտի։

3. Խիստ անբարենպաստ է ՀՀ ՀՆԱ-ի գործող կառուցվածքը. այն հօգուտ առևտրի և ծառայությունների ոլորտի է (ավելի քան 60%)՝ ի հաշիվ տնտեսության իրական հատվածի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն՝ 30%)։ Այսպիսի կառուցվածքը կտրուկ փոփոխության կարիք ունի, ինչը հնարավոր է արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման պայմաններում։
Համաձայն վերոնշյալ Օրենքի դրույթների՝ հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային, արտադրական և ենթակառուցվածքային պայմաններ։

Հայաստանում տարեկան թողարկվում է մոտ 450 հզ տոննա պղնձի խտանյութ, որից կարելի է արտադրել 120 հզ տոննա մաքուր պղինձ։ Դրա արդյունքում մեր հանրապետությունում նորից կվերագործարկվեն մալուխ և այլ ապրանքատեսակներ արտադրող մի շարք ձեռնարկություններ։ Ուրեմն, խիստ արդիական է մնում նոր պղնձաձուլական ձեռնարկության ներդրումային ծրագրի իրականացումը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ծծմբաթթվի արտադրության կազմակերպումը։ Պղնձի արտադրությանը ուղեկից մեծ ծավալի ծծմբաթթվից կարտադրվեն ֆոսֆորային պարարտանյութեր, ներկեր, լաքեր և այլ ապրանքներ։
Հայաստանը պետք է դառնա նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկիր, որի հիմքը նոր մակարդակի գիտաարտադրական ձեռնարկությունների ձևավորումն է։ Գիտությունը պետք է մոտ կանգնած լինի արտադրությանը, ուստի պետությունը պետք է խթանի կիրառական գիտություն-արտադրություն կապը։

4. Այսօր իրական հնարավորություն կա գազի և էլեկտրաէներգիայի սակագների առնվազն 10% իջեցման համար։ Ողջամիտ ժամկետում պետք է գործարկել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստանի Դաշնություն էներգետիկ միջանցքը։

5. Անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտահանման խթանման պետական ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքի ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով։ Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ։

6. Արտադրական ձեռնարկություններում 50 և ավելի աշխատատեղերի ստեղծման դեպքում տվյալ ընկերության՝ շահութահարկի գծով հարկման բազան կրճատել առնվազն 30%-ով։

7. Սուբսիդավորել պետության կողմից բիզնեսին տրվող արդյունաբերական վարկերի տոկոսադրույքի մեկ երրորդ մասը։

8. Ներկրվող և արտադրության ոլորտում ներդրվող մեքենասարքավորումները արտոնության տեսքով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքերի վճարումներից։

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ