Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

ՔԿ-ի պատասխանից ակնհայտ է, որ իմ դիմում-հարցումը մերժել են. Արամ Վարդևանյան

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական ժամանակը», այսօր կրկին անդրադարձել է Սամվել Կարապետյանին՝ գրելով, թե՝ «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը:

Ըստ կայքի՝  իրենց գրավոր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են.

«Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի:

Հետևաբար՝ պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էր Սամվել Կարապետյանի անունից ԱԲ-ի ստեղծած տեսաուղերձ:

Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով ՔԿ-ի այս պարզաբանմանը, նախ նշեց, թե բնավ զարմանալի չէ, որ հենց «ՀԺ»-ն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ հենց «ՀԺ»-ն էր, որ 2025թ. նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգել-չերկարաձգելու մասին հարցը, և իրենք գտնվում էին դատական նիստում, հրապարակում էր տարածել, թե Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։

Իսկ ինչ վերաբերում է ՔԿ-ի պատասխանին, ապա, Արամ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ Քննչական կոմիտեի այս պատասխանից հետո ակնհայտ կդառնա, որ ՔԿ-ն հենց մերժել է իր դիմում-հարցումը։

«Պատկերացրեք՝ իմ կողմից նման գործելաոճ առկա չէ, թե չէ՝ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումը և դրա վերաբերյալ պատասխանը։ Քննչական կոմիտեին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե՝ որպես մի կառույցի, այլ՝ որպես Սամվել Կարապետյանի գործով վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան՝ ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյո՞ք դա նույն մերժումը չէ։ Եթե լեզվական կամ տերմինաբանական կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է։

Ի՞նչն է հետաքրքիր. Ես չէի ցանկանում նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է Քննչական կոմիտեն։ Այսինքն՝ երբ Քննչական կոմիտեն հղում է տալիս նրան, թե դատական ակտեր չի կարող մեկնաբանել, դա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակ է։ Չէ՞ որ, երբ ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր Քննչական կոմիտեն։  Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն՝ ՔԿ-ն ոչ թե արձանագրել է, որ նման  խնդիր արձանագրելու կամ վարքագծի դեպքում խախտում գոյություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման, քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պետք է պատասխաներ այո կամ ոչ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ հենց նույն «ՀԺ»-ի հրապարակման մեջ, որտեղ պարզաբամում է տվել ՔԿ-ն, ակնհայտ է, որ վերջիններս ընդունել են, որ մերժել են։

Նա նաև հավելեց. «Խնդրում եմ ՀԺ-ին՝ նաև Դատախազությունից ստանալ դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ինքս չեմ ստացել, իսկ Քրեական դատավարության տեսանկյան համաձայն՝ սահմանված ժամկետներում պատասխան չտալը նույնպես համարժեք է մերժմանը»։