Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով։ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Ադրբեջանական պատվիրակության կազմում 20 հոգի է։ Հայկական կողմն էլ նույնքան ներկայացուցիչներ է ներգրավել։

Նախկինում Բաքու այցելած հինգ փորձագետներից բացի ներգրավվել են «Օբերլի» կենտրոնի աշխատակիցների, իշխանական քարոզչամեքենայի լրագրողների, նույնիսկ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանին, ով իր բանուգործը թողած տարբեր ԶՄ-ներում հարցազրույցներ է տալիս՝ պաշտպանելով Փաշինյանի վարած քաղաքականություն։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նախկինում էլ հանդիպումներ ունեցել են, բայց Երևան ու Բաքու այցելել են Վրաստանի տարածքով, իսկ այժմ՝ սահմանը հատում են սահմանազատված հատվածով։

Այս այցը Փաշինյանի ու Ալիևի վարչակազմերի հերթական քարոզչական փուչիկն է՝ ցույց տալու համար, թե կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ են ձևավորում։ Իրականում այս նախաձեռնություններով Փաշինյանը ջուր է լցնում Ալիևի ջրաղացը, վերջինիս որպես խաղաղարար ներկայացնելու համար։ Փոխարենը, Ալիևն էլ օգնում է Փաշինյանին խորհրդարանական առաջիկա ընտրություններից առաջ, որպեսզի իրենց խամաճիկին հաջողվի կրկին վերարտադրվել։

Իսկ արդեն ընտրություններից հետո, եթե Փաշինյանին հաջողվի նորից զավթել իշխանությունը, Ադրբեջանն անցնելու է կոշտ պայմաններ թելադրելուն։ ՀՀ ժամանած փորձագետներն էլ սպասարկելու են այդ քաղաքականությունը։

Սոնա Գալստյան