Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Քրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները

Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածություն է առաջացրել այն փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կիրառվել է երկրից չհեռանալու սահմանափակում։ Տեղի ունեցածը լայն քննարկումների առիթ է դարձել թե քաղաքական, թե հասարակական շրջանակներում՝ արժանանալով կոշտ գնահատականների։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեղի ունեցածը բնորոշել է որպես աննախադեպ քայլ։ Նրա խոսքով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկեղեցուն, հիշատակել է տասնյոթերորդ դարը և պատմիչ Առաքել Դավրիժեցուն՝ նշելով, որ պատմական զուգահեռներ կան։ Կարապետյանը համաձայնել է այդ դիտարկման հետ, սակայն ներկայացրել իր մեկնաբանությունը։

«Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը։ Լեհաստանի հարյուր հիսուն հազար անդամ ունեցող հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։ Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական ազգի դեմ դավեր նյութող։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը լավ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը», – հայտարարել է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ եկեղեցու և պետության հարաբերություններում ստեղծված իրավիճակը վտանգավոր է ազգային ինքնության տեսանկյունից և կարող է խորացնել հասարակական բևեռացումը։

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը նույնպես արձագանքել է կատարվածին՝ այն ներկայացնելով որպես բացառիկ դեպք ժամանակակից պատմության մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստանը հնագույն ինստիտուցիոնալ կառույց ունեցող երկիր է՝ տասնյոթ հարյուր տարվա պատմություն ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցով, որի առաքելությունն է հայ ժողովրդի հոգևոր կյանքի և ազգային ինքնության պահպանումը։

Մելոյանը նշել է, որ ժամանակակից պատմության մեջ չի հիշվում այլ պետություն, որտեղ ազգային եկեղեցու առաջնորդի նկատմամբ հարուցված լիներ քրեական հետապնդում և կիրառված լիներ խափանման միջոց։ Նրա համոզմամբ՝ այս քայլը հարցեր է առաջացնում պետության և եկեղեցու հարաբերությունների սահմանադրական սկզբունքների պահպանման վերաբերյալ։ Նա իր խոսքն ավարտել է Ամենայն Հայոց Հովվապետին առողջություն և անկոտրում կամք մաղթելով։

Իր հերթին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Իգնատյանը հրապարակային գրառմամբ հարցադրել է՝ արդյոք Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնած անձինք գիտակցում են իրենց գործողությունների բարոյական և պատմական հետևանքները։ Նրա կարծիքով՝ ապագա սերունդները գնահատական են տալու այս իրադարձություններին, և դեռ ուշ չէ վերանայել որոշումները։

Տեղի ունեցածը հասարակական լայն արձագանք է առաջացրել նաև սոցիալական հարթակներում, որտեղ հնչում են թե աջակցող, թե քննադատական տեսակետներ։ Մասնագետների մի մասը շեշտում է իրավական գործընթացների անհրաժեշտությունը՝ անկախ անձի կարգավիճակից, մյուսները՝ ազգային և հոգևոր ինստիտուտների առանձնահատուկ դերի մասին։

Հարցը, սակայն, դուրս է միայն իրավական հարթությունից և վերածվում է արժեքային ու քաղաքական քննարկման։ Արդյոք եկեղեցու առաջնորդի նկատմամբ կիրառված քայլերը տեղավորվո՞ւմ են ժողովրդավարական չափանիշների և իրավական պետության սկզբունքների շրջանակում, թե՞ դրանք ընկալվելու են որպես քաղաքական ճնշման դրսևորում՝ այս հարցի շուրջ բանավեճը դեռ շարունակվելու է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խորացնում է պետություն–եկեղեցի հարաբերությունների շուրջ առանց այդ էլ լարված մթնոլորտը և առաջիկայում կարող է դառնալ ներքաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։