Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում այսօր կայանալու է եպիսկոպոսաց հավաքը, չնայած Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ արել են այդ հավաքը խոչընդոտելու համար՝ ընդհուպ քրեական գործ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Հիշեցնենք՝ դեռ օրերս առաջ Դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի նկատմամբ՝ արգելելով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մայր Աթոռը անհիմն և անօրինական է որակում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ գործողությունները՝ ընդգծելով, որ «դրանք կրում են ընդգծված քաղաքական բնույթ»։

Ըստ էության, Փաշինյանն ամեն ինչ փորձում է անել Ավստրիայում կայանալիք ժողովը խափանելու նպատակով, բայց չի հաջողելու։ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում։ «Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է՝ հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր՝ հուզող մեր եկեղեցուն և հատկապես այսօրվա իրավիճակների հետ կապված», - ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ու թեպետ կաթողիկոսի բացակայությամբ ժողովի կարգավիճակը նվազեցվել է, բայց և քննարկելու են տարբեր հարցեր, այդ թվում՝ հարցեր, որոնք վերաբերելու են տիրադավ հոգևորականներին, որոնք եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Չի բացառվում, որ հավաքը դիմի կաթողիկոսին տիրադավ հոգևորականներին կարգալույծ անելու առաջարկով, իսկ Գարեգին Բ-ի կողմից նման որոշում կայացվելուց հետո արդեն Փաշինյանն ու նրա կողմը անցած հոգևորականները կհայտնվեն չափազանց ծանր վիճակում։ Ուստի և մեր տեղեկություններով՝ Ավստրիա են գործուղել նաև մի քանի տիրադավների, որոնք փորձելու են խափանել այդ հավաքը։

Մանե Կիրակոսյան