Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Քաղաքականություն

Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Աշխարհասփյուռ հայությունը վերջին օրերին համախմբված ձայնով հանդես է գալիս ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու՝ կազմակերպելով ակցիաներ, տարածելով հայտարարություններ և կոչ անելով դադարեցնել եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող քայլերը։ Սփյուռքյան կառույցները պնդում են, որ ստեղծված իրավիճակը վտանգում է ազգային միասնությունն ու Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հիմքերը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խիստ հայտարարությամբ դատապարտել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Կազմակերպությունը «ափսոսանքով և ամենախիստ ձևով» արձագանքել է եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին՝ ընդգծելով, որ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների ֆոնին։ Հայտարարությունում շեշտվում է, որ նման հարցերը պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը, իսկ եկեղեցու առաջնորդի և հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։

Ֆրանսահայ կառույցը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առաջ։ Ըստ հայտարարության՝ նման զարգացումները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը և ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին։ Կազմակերպությունը տեղի ունեցողը որակել է քաղաքականապես դրդված և ազգային միասնությանը վնաս հասցնող գործընթաց։ Միաժամանակ կոչ է արվել իշխանություններին փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել այն, ինչ կազմակերպությունը գնահատում է որպես չարաշահումներ։ Պահանջ է ներկայացվել նաև վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։ Հայտարարության ավարտին վերահաստատվել է հարգանքն ու լիակատար աջակցությունը Գարեգին Երկրորդին և Հայ Առաքելական Եկեղեցուն։

Նմանատիպ կոշտ արձագանք է հնչել նաև Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպություններից։ Նրանք խիստ մտահոգությամբ դատապարտել են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ նրան թույլ չտալով մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Արգենտինահայ կառույցները նշում են, որ այս քայլը մեկուսացված դեպք չէ, այլ մաս է կազմում ավելի լայն գործընթացի, որը, նրանց գնահատմամբ, բնութագրվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և իշխանության կողմից վերահսկողության ուժեղացմամբ։

Հայտարարությունում ընդգծվում է, որ վերջին տարիներին նկատվում են համակարգված ճնշումներ քաղաքական ընդդիմության նկատմամբ, դատական գործընթացներ և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում քաղաքական դրդապատճառների առկայության վերաբերյալ։ Նշվում են նաև քննադատողների նկատմամբ հալածանքները, որոնք սահմանափակում են բազմակարծությունն ու խոսքի ազատությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել սփյուռքի հասցեին հնչեցվող մեղադրանքներին, որոնց միջոցով, ըստ հայտարարության, փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։

Արգենտինայի հայկական կազմակերպությունները հատուկ ընդգծել են, որ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կառույց չէ և չի կարող դիտարկվել որպես իշխանությանը ենթակա մարմին։ Այն, նրանց ձևակերպմամբ, հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և հավատքի պահապանը։ Եկեղեցու և պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք, ոչ թե դառնա ճնշման գործիք։ Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը, ըստ նրանց, տագնապալի նախադեպ է, քանի որ խոչընդոտում է ազատ տեղաշարժի իրավունքը և ընկալվում է որպես պետական միջամտություն ազգային եկեղեցու ներքին կյանքին։

Ֆրանսիայից մինչև Արգենտինա հնչող հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու շուրջ ձևավորված լարվածությունը վաղուց դուրս է եկել ներքաղաքական օրակարգի սահմաններից։ Սփյուռքի տարբեր համայնքներ դա ընկալում են ոչ միայն որպես կրոնական հարց, այլ որպես ազգային ինքնության, համազգային համերաշխության և Հայաստան–Սփյուռք հարաբերությունների փորձություն։ Ստեղծված իրավիճակում աշխարհասփյուռ հայությունը հստակ ազդակ է ուղարկում, որ եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ ցանկացած քայլ դիտարկվելու է համազգային չափանիշներով և արձագանք ստանալու է աշխարհի տարբեր անկյուններից։