Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսվում էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ու իրավապահներին տված ուղիղ կարգադրությամբ սարքված առանց իրավական հիմքի, հակասահմանադրական, հակաօրինական, բացարձակ շինծու, անհեթեթ «գործով» Ամենայն հայոց կաթողիկոսն ու մի շարք եպիսկոպոսներ արհեստականորեն զրկվել են ժողովին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից, ըստ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, դա դառնում է հավաք:
Բայց այս ամենի մեջ առաջինն, ինչ աչք է ծակում, հենց այն է, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան կատարվեց. քրեական վարույթ նախաձեռնվեց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Գիտեք, նույնիսկ խորհրդային իշխանության ժամանակ նման բան չի եղել, որ Կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցվի: Անգամ օտար բռնակալներն են խուսափել նման այլանդակություններից:
Մի խոսքով, այն, ինչ արեց փաշինյանական իշխող ռեժիմը, համազգային ամոթ ու խայտառակություն է: Եվ իրենք՝ Փաշինյանն ու Հայոց եկեղեցու դեմ պատերազմի ելած նրա խմբակը, այլևս այդ ամոթի ու խայտառակության խարանով են դաջված: Ու ոչ միայն այդ:
Եվ պատահական չէ, որ ամբողջ ադրբեջանական մամուլը արդեն երկու-երեք օր է, ինչ այդ թեման է շրջանառում, և անում է դա մի առանձնահատուկ ցնծությամբ և հրճվանքով: Բոլոր լրատվամիջոցների «գլխավոր» թեման է դա: Ասա, թե ում են ուրախացնում քո գործողությունները, և ես կասեմ, թե ով կամ ինչ եք դուք:
Բայց Հայոց եկեղեցին դարերի ընթացքում ծանր փորձությունների շատ է բախվել: Ու այս մեկն էլ, անկասկած, կհաղթահարի: Վստահ ենք, որ հայ ժողովուրդն էլ թույլ չի տա քանդել իր Եկեղեցին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...