Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասին

 Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Հարգելի հայրենակիցներ, ընկերներ շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար:

Ուրբաթ օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում մոտ 40-րոպեանոց հարցազրույցիցս՝ իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները, լրագրողներն ու ֆեյքային էջերը, տարածում են բովանդակությունից կտրված հատված՝ «Կիրանցը հանձնվել է» վերնագրով։ Իսկ հենց ինքը՝ Փաստերի ստուգման հարթակը, խեղում է բացահայտ փաստերը:

Նախ՝ շնորհակալ եմ հարցազրույցս այսչափ ջանասիրաբար տարածելու համար. միանշանակ՝ Սամվել Կարապետյանն լինելու է ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետը:

Ինչ վերաբերում է պատասխանիցս կտրված հատվածին՝ «Կիրանցը հանձնված լինելու մասին» ձևակերպմանը

 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքը օրինական ուժի մեջ է մտել միայն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։

Տավուշի հատվածում միակողմանի զիջումներ անելուց մոտ 6 ամիս անց:
Այսինքն՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է ԱՌԱՆՑ իրավական հիմքի:

Հետևաբար՝ առանց իրավական հիմքի տարածքային որևէ զիջում «հանձնում» անվանելն առավել քան արդարացված է։
 
Հարցազրույցիս անդրադարձած fip.am-ը նշում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացվել է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզով։

Լա՛վ, պատկերացնենք, որ այդպես է, և առանց հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքի տարածքների հանձնումը կատարվել է հենց այդ քարտեզով։

Այդ դեպքում խնդրում եմ fip.am-ին պատասխանել հետևյալ 2 հարցին

1) Ո՞ր իրավական ակտով է նախատեսվել, որ սահմանազատումը պետք է կատարվի հենց այդ քարտեզի հիման վրա։

2) Եթե նման նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել, ապա ՀՀ պետական կադաստրի կողմից որպես օրինական սեփականության իրավունք գրանցված հողամասերի փոխանցումը Ադրբեջանին ինչպե՞ս կարելի է բնութագրել, եթե ոչ «հանձնում»։

Իսկ բանաձեւի համատեքստում ընդամենը «կասեցնել» եւ «լուծարել» եզրույթների շփոթ է եղել, քանի որ հաջորդիվ խոսում եմ Մինսկի խմբի ԼՈՒԾԱՐՄԱՆ մասին։

ԱՄՆ Նախագահի կողմից բանաձեւի լուծարում ես ՉԵՄ ԱՍԵԼ
 
Ըստ ԶԼՄ-ներում առկա տարբեր հրապարակումների՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնել
 2 բնակելի տուն, 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս և մի քանի հեկտար համայնքային հողեր։

Այդ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականներում որպես գտնվելու վայր նշված է Տավուշի մարզ, Կիրանց, իսկ դրանք տրված են եղել ՀՀ պետական մարմինների կողմից:

Այսինքն՝ ՀՀ պետական մարմինները
ճանաչել են այդ հողամասերի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, համարել են այդ անշարժ գույքները Կիրանց համայնքի մաս,
դրանց հետ իրականացրել են աճուրդներ, օտարման և այլ գործարքներ։

Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին՝ առանց պատշաճ օրենսդրական հիմքի, ի՞նչ է, եթե ոչ հանձնում:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Կիրանցը ճանաչվում է որպես Տավուշի մարզի համայնք՝ իր վարչական տարածքով:

շԵթե Կիրանցի կազմում գտնվող մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, որոնք որպես այդպիսին գրանցված են եղել ՀՀ պետական կադաստրում և այլ պատկան մարմիններում, փոխանցվում են Ադրբեջանին,դա ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՆՁՆՈՒՄ է։

 Ու սմենակարևորը, ինչին անդրադարձա հարցազրույցում՝ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով:

Այսինքն՝ միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող էր այդ տարածքները հանձնելու որոծում կայացներ, ինչը ԽԱԽՏՎԵԼ Է:

2024 թվականին Հայաստանում որևէ հանրաքվե չի եղել։ Իսկ առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը ՀՎՆՁՆՈՒՄ անվանելը մեղմ ասած արդարացված է։

Հ․ Գ․ Գիտեմ ցավոտ կետ է, խախտել եք, ԲԱՅՑ, երբ լսում եք Կիրանց բառը փորձեք լռել, հեռանալ կամ շտապ փակել թեման:

Հույս ունեմ, որ «Կիրանցը հանձնված լինելու մասին» վերտառությամբ իմ նկարը տարածած իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքներն ու ֆեյքային էջերը նույն ջանասիրությամբ կտարածեն նաև այս գրառումը։

Հ.Գ. 2 ինչ էի ասել ամբողջապես