Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ Վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով անցնելով՝ փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ վճիռը մտել է ուժի մեջ, Թովմասյանի լիազորություններն էլ դադարեցվել են։

Այժմ Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահինն է։ Ըստ այդմ, Վահագն Խաչատուրյանը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին։ Նախագահականի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուրյանն արդեն իսկ կողմնորոշվել է թեկնածուի հարցում։ Վերջինս փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանն է լինելու, ով ջերմ հարաբերություններ ունի թե՛ Խաչատուրյանի, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Եգորյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամի, ՍԴ դատավորի պաշտոններում, բայց չեն ընտրել։ Այժմ էլ իշխանությունը չունի որևէ այլ թեկնածու։ Թեպետ խոսակցություններ կային, որ ՍԴ դատավորի պաշտոնի համար կարող են առաջադրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, բայց Փաշինյանը հակված է վերջինիս կրկին ԱԺ տանել, այն պատճառով, որ ՔՊ 274 հոգանոց ցուցակում «խելքը գլխին» մեկ այլ իրավաբան չկա։

Աննա Մարգարյան