Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. Ղազինյան

«ՀԷՑ-ի  հարցն ունի միանշանակ քաղաքական  կոնտեքստ, «քաղաքական հաշվեհարդարի», մեկ անձի քմահաճույքի խնդիր է»,- ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ կան նոր ապացույցներ, հիմնավորումներ, որ ՀԷՑ-ը խլվել է, գործընթացը քաղաքական է։

«Փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, զրպարտիչ տեսանյութեր էին հրապարակում՝ կապված փոխառությունների, վարկերի, տոկոսների հետ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին բազմաթիվ անգամ հորդորել էինք, որ ներկայացնի ճշմարտությունը։ 

Հիմա գոնե այս փաստով հանձնաժողովի  նախագահն ընդունել է, որ այո՝ ՀԷՑ ՓԲԸ կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է  սեփականատերը, որևէ կապ չունի սակագնի, այն գումարի հետ, որը մեր քաղաքացիները վճարում են հոսանքի համար»,- ասաց Ղազինյանը։ 

Խոսելով պետության կառավարման արդյունավետության մասին, նա նշեց, որ կարգավորող մարմինն անգամ տեղյակ չէ, թե Էրեբունի վարչական շրջանում վթարի ժամանակ ինչքան բաժանորդ է հոսանքազրկված եղել։ 

«Անգամ չեն ցանկանում հայտարարել, որ այդ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց այդ վթարը, տրվել է «Տաշիր»  ընկերության կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ»,- ասաց նա։ 

Ղազինյանը նաև նշեց. «Այն, ինչի համար մեզ մեղադրում էին՝ վթարները կոծկելու ու քանակը նվազեցելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ վթարների քանակը մոտավորապես 40 տոկոսով աճել է:  Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս, գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:

Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, բայց, ամեն դեպքում, իրենք կկեղծեն, հանձնաժողովն էլ, բնականաբար, որևէ բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք այս համատարած սուտ իրավիճակը՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։