ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ Ղազինյան
Գործող իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանից ու լրագրողներից, որովհետև լրագրողների շնորհիվ շատ ճշմարտություններ բացահայտվում են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
«Երեկ էլ ստիպված եղան խոստովանել, որ ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը ու դա որևէ կապ չունի սահագնի հետ»։
Նա նշեց, որ սեփական թերացումներն արդարացնելու համար հայտարարվում է, որ ցանցը լավը չի։ «Հետաքրքիր է, որ ուղիղ հայտարարվում է, որ կառավարությունն իր պարտականությունը չի կատարել, այսինքն, տրված է կառավարման կառավարությանը, ու ստացվում է, որ կառավարության պատճառով ներդրումների պարտավորությունը չի կատարվում»։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեմ, որը կառավարիչը հետ է հետ է վերցրել։ «Այսինքն, ՀԷՑ-ն ունի սեփականատեր ու նա իրավունք ունի՝ ՀԷՑ-ի ու իր բարի համբավի համար դիմել դատարան, բայց ժամանակավոր կառավարիչը դրանք հետ է վերցնում, որի իրավունքը չունի։ Այստեղ բարոյական խնդիր կա, դու ՀԷՑ-ի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես ՀԷՑ-ի բարի համաբավը»,-ասաց Ղազինյանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...