Ղրղզստանի նախագահը դադարեցրել է արձակուրդը. Աթամբաեւի աջակիցները հայտարարում են հատուկջոկատայիններին արգելափակելու մասին
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը դադարեցրել է արձակուրդն ու մեկնել Բիշքեկ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր՝ օգոստոսի 7-ին, դադարեցրել է իր մեկշաբաթյա կարճատեւ արձակուրդն ու մեկնել է Բիշքեկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հայտնում է նաեւ, որ նախկին նախագահի աջակիցներն արգելափակել են հատուկջոկատայիններին, որոնք գրոհել են Քոյ-Տաշ գյուղում նախկին նախագահի տունը:
«Աթամբաեւի աջակիցները հակագրոհ են կազմակերպել եւ արգելափակել հատուկջոկատայիններին: Նրանց դուրս են բերել փողոց: Հատուկջոկատայիններից խլում են զենքը, նրանցից ոմանց փորձում են ծեծի ենթարկել»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Քոյ-Տաշ գյուղում շարունակվում է ուժային կառույցների ստորաբաժանումների տեղակայումը:
Մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները սկսել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տան գրոհը:
Ավելի վաղ նախկին նախագահի շտաբում հայտնել են, որ գրոհի ընթացքում 10 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում մեկ լրագրող եւ ազգային խորհրդարանի պատգամավոր: Իր հերթին, Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օպերացիայի ընթացքում հատուկջոկատայինները մարտական զենք չեն կիրառել, նրանք միայն ռեզինե փամփուշտներ են ունեցել:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ