Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Քաղաքականություն

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստը» տեղեկացրել էր, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Տեղի ունեցած համագումարի ընթացքում հայտարարվել էր, որ միավորումը ստեղծել է իր քաղաքական թևը՝ «Հայկական քվե» կուսակցությունը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց՝ միավորումը քաղաքական դաշտ է գալիս ժողովրդին, ընտրողներին արմատական, իրական հայակենտրոն այլընտրանք առաջարկելու համար։

Կուսակցության վարչության անդամները ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի հիմնական անելիքները։ Մասնավորապես՝ Արցախի վերահայացումը լինելու է քաղաքական ուժի առանցքային տարրերից մեկը։ Ընդգծվեց՝ Արցախը վերադարձնելը լինելու է բազմափուլ գործողություն, որն իրականացնելու համար պետք է ամրապնդել մեր իրավական թեզերը և Արցախի նկատմամբ մեր իրավունքները, ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել արցախյան օրակարգը, միջազգային տարբեր դատական ատյաններում հայցերի միջոցով Ադրբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել։

Կուսակցության համար առաջնային խնդիրն է պետության ուժի շարունակական բազմապատկումը, առանց որի անհնար է Հայաստանի գոյությունը։ Իսկ դրա համար պետք է հետևողականորեն զարգացնել բանակը, դրա կազմում ստեղծել ռազմավարական զսպման նոր կարողություններ, դառնալ տեխնիկապես զարգացած և մարտունակ բանակ մեր տարածաշրջանում։ Զուգահեռաբար առաջանցիկ տեմպերով պետք է զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Ամուր բանակի թիկունքին պետք է լինի առողջ, արագ զարգացող տնտեսական համակարգը։ Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, էներգետիկ անկախություն, տարածքային համաչափ զարգացում, սրանք այն ոլորտներից են, որոնք լինելու են «Հայկական քվեի» ուշադրության կենտրոնում։

Քաղաքական ուժը կարևորում է հանրային համերաշխությունը։ Ընդգծվեց՝ տնտեսությունը զարգացնելու համար պետք է հենվել հասարակության աջակցության և համերաշխության վրա։ Նույն համատեքստում անվերապահ երաշխավորելու են Եկեղեցու և բոլոր կրոնական կառույցների անկախությունը պետությունից, հավատացյալների իրավունքները, թույլ չի տրվելու, որպեսզի պետությունը խառնվի Եկեղեցու գործերին։

«Հայկական քվեի» ուշադրության կենտրոնում են լինելու գիտությունն ու կրթությունը։ Հինգ տարվա ընթացքում կեռապատկվեն գիտությանը տրվող պետական հատկացումները։ Պետության համար կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում կավելանան անվճար տեղերը։ 5000 պետպատվեր ամեն տարի և հնարավոր կլինի ժամանակի ընթացքում պետական բուհերում անվճար դարձնել կրթությունը։ Գյուղական համայնքներում դպրոցները կմիավորվեն բացառիկ դեպքերում, իսկ հանրակրթությունն էլ կդառնա 11-ամյա և աշակերտները կազատվեն կրկնուսույցների մոտ հաճախելու անհրաժեշտությունից։ Առաջիկա երկու տարում թոշակները կբարձրանան 50 տոկոսով, զուգահեռ ամեն տարի տեղի կունենա թոշակների ինդեքսավորման գործընթաց։ Կարգ ու կանոն կգործի քաղաքաշինության ոլորտում, յուրաքանչյուր թաղամասում կլինեն այգիներ, սպորտային հրապարակներ, զրուցարաններ։

«Հայկական քվեն» հանձնառու է այլ ուժերի հետ ձևավորել նախընտրական դաշինք, միասին գնալ ընտրությունների, որպեսզի ոչ միայն կարողանա իշխանափոխություն իրականացնել, այլ ձևավորել նոր ազգային իշխանություն, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից։ Միևնույն ժամանակ նրանք բացառում են գործող վարչախմբի, նրա արբանյակների և նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքը։

Հարց է հնչում ձայների փոշիացման հետ կապված մտահոգությունների մասին։ «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ ցանկանում են հասնել ընդդիմադիր դաշտի միավորման, որպեսզի խուսափեն ձայների փոշիացումից։ Քաղաքական ուժը գտնում է, որ չի կարելի թույլ տալ, որ 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ քաղաքացիների 20 տոկոս ձայները ընտրական օրենսդրության առանձնահատկությունների և բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով ոչ միայն փոշիացվեցին, այլ դրանց երկու երրորդը անցավ գործող վարչախմբին, և նրանք անցած հինգ տարվա ընթացքում բացարձակ իշխանազավթում իրականացրեցին։ Ուստի, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում