Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ Գրիգորյան

Ներքին համերաշխության և հայկական աշխարհի վերածննդին ուղղված այս հիրավի պատմական առաքելությունն ունի կոնսոլիդացիոն մեծ ներուժ։

Մեզ պատուհասած համազգային աղետից հետո կարևորագույն նշանակություն ունեն համախմբող, մեր կարողություններն ու մտավոր տաղանդը միավորող նման նախաձեռնությունները։ Եվ հակառակը, պառակտում ու բաժանում, թշնամանք և ուժերի վատնումը մեծագույն վատությունն է, որ կարելի է անել հայկական աշխարհին։ Ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ազգի մեծ մարմնի ներսում բաժանարար գծեր տանելը՝ սև-սպիտակ, ռուսամետ-արևմտամետ, ներկա-նախկին, հանցագործություն է, թշնամուն տրվող նվեր։

Պատմական ճակատագրի բերումով մեր ժողովրդի մի մասն ապրում է հայրենիքում, մի զգալի մասը՝ Ռուսաստանում, մի մեծ մասը՝ Արևմուտքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արևելքում։ Հայեր կան ամենուր։ Բայց մենք ունենք մեկ միասնական հայրենիք, մենք մեծ հայկական ընտանիքի մասն ենք, և անկախ մեր որոշ տեսակետային տարաձայնություններից, համազգային նշանակության, ինքնության հարցերում ոչ ոք իրավունք չունի մեզ բաժանելու։

Երբ մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ, երբ մեր հարևանները հարցականի տակ են դնում մեր գոյության իրավունքը մեր հազարամյա հայրենիքում, էլ ի՞նչ ներքին բաժանման մասին կարող է խոսք լինել։

Գագիկ Ծառուկյանն իրավացի է, երբ հայտարարում է, որ այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ Մենք պիտի վերագտնենք մեր ուժը, և ուժերի համախմբմամբ ու փոխադարձ վստահությամբ հաղթահարենք այս ծանր շրջանը։

Վստահ լինելով, որ հայկական աշխարհի վերածննդի ու աշխարհասփյուռ հայության ամբողջ ներուժի ներդրմամբ մենք ի զորու ենք չեզոքացնել վտանգները և վերջապես սկսել Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը, մենք սատարում ենք «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը և պատրաստակամություն ենք հայտնում ներդնել մեր մասնագիտական ներուժը՝ նախաձեռնության ուժեղացման և Եվրոպայի հայ համայնքներում առարկայական քննարկումներ ու մասնակցություն ապահովելու համար։