Հատուկ օպերացիա Աթամբաեւի տան մոտ. հատուկջոկատային է զոհվել, 23 մարդ վիրավոր է
Քոյ-Տաշ գյուղում Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տան մոտ անցկացվող հատուկ օպերացիայի ընթացքում ստացած վնասվածքից հետո մահացել է հատուկջոկատայիններից մեկը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ղրղզստանի Առողջապահության նախարարության խոսնակ Ժըլդըզ Այգերչինովին:
«Հատուկջոկատայիններից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ՝ չնայած վերակենդանացման միջոցառումներին, մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հայտնում է, որ տուժածների թիվը հասնում է 23-ի:
Ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Աթամբաեւին անձեռնմխելիությունից եւ նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:
Աթամբաեւը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաեւ Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:
Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է:
Աթամբաեւը ղեկավարել է Ղրղզստանը 2011-2017թթ. եւ դարձել է երկրի առաջին ղեկավարը, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից առաջին ժամկետի ավարտից հետո: Հենց նա է նախաձեռնել այդ պաշտոնին գործող նախագահի թեկնածուի առաջադրումը: Անցած տարվա գարնանը Աթամբաեւը հրապարակայնորեն խոստովանեց Ժեենբեկովի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ