Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Վիդեո

Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից

Amazon.com Inc.-ի անցյալ տարվա հասույթը գերազանցել է Walmart Inc.-ի հասույթը՝ դառնալով ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով։

Walmart-ի երեկ հրապարակած ֆինանսական արդյունքների համաձայն՝ հունվարի 31-ին ավարտված ֆինանսական տարվա իր հասույթը կազմել է 713.2 միլիարդ դոլար։ Amazon-ը նախկինում հայտնել էր 2025թ․ տարեկան հասույթը 716.9 միլիարդ դոլարի չափով։ Walmart-ի եկամուտը աճել է 4.7 տոկոսով, մինչդեռ Amazon-ինը՝է 12.4 տոկոսով։

PYMNTS Intelligence-ի տվյալներով՝ Amazon-ին բաժին է ընկնում ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի մոտ 9 տոկոսը, Walmart-ի բաժինը կազմում է մոտ 7.6 տոկոս։

Walmart-ը տարեկան հասույթով առաջատարն էր 2001 թվականից, երբ առաջ անցավ նավթ արտադրող Exxon Mobil-ից։

Amazon-ը հիմնադրվել է 1994թ․ Ջեֆ Բեզոսի կողմից, որպես առցանց գրախանութ։ Ընկերությունն այժմ դարձել է առաջատար առցանց մանրածախ վաճառող, ինչպես նաեւ ամպային ծառայությունների եւ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների մատակարար։ Amazon-ը նաեւ արտադրում է իր սեփական էլեկտրոնային սարքերը, հագուստը եւ սննդամթերքը, ունի սթրիմինգային ծառայություն եւ արտադրում է ֆիլմեր ու հեռուստասերիալներ։

Amazon-ի բաժնետոմսերն ուրբաթ նախնական աճուրդում 0.3 տոկոսով, Walmart-ի բաժնետոմսերը նույնպես աճել են 0.3 տոկոսվ։ Amazon-ի շուկայական կապիտալացումը կազմում է 2.2 տրիլիոն դոլար, մինչդեռ Walmart-ինը` 995 միլիարդ դոլար։