Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Քաղաքականություն

Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին

Ավարտվել է Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները արգելել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսների լքել երկիրը՝ փորձելով խափանել ժողովի անցկացումը, հանդիպումը կայացավ և դարձավ միասնության և դիրքորոշման հստակեցման կարևոր հարթակ։

Ժողովի հայտարարության առանցքային շեշտադրումը Եկեղեցու միասնականության վերահաստատումն էր։ Մասնակիցները միաձայն իրենց հավատարմությունը հայտնեցին Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ընդգծելով, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական կարգով՝ զերծ քաղաքական միջամտություններից։

Հայտարարությունում արձանագրվել է նաև մտահոգություն՝ պետական կառույցների կողմից եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական գործընթացների առնչությամբ, որոնք, ըստ հոգևորականների, վտանգում են եկեղեցու անկախությունը և հասարակական համերաշխությունը։

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու միջև լարվածությունը հասել է բացահայտ առճակատման։ Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը լայն արձագանք են ստացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Քաղաքական դիտորդների մի մասը համոզված է, որ եկեղեցականների նկատմամբ ճնշումները պայմանավորված են ներքաղաքական զարգացումներով և առաջիկա ընտրությունների տրամաբանությամբ, քանի որ հոգևոր կառույցը շարունակում է պահպանել ինքնուրույն դիրքորոշում և ազդեցություն հանրային կյանքի վրա։

Միաժամանակ, աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվել են բողոքի ցույցեր և համերաշխության ակցիաներ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի։ Սփյուռքյան կառույցները հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով եկեղեցու դեմ ուղղված քայլերը և կոչ անելով դադարեցնել ճնշումները։

Միջազգային կրոնական լրատվամիջոցները ևս անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան «The Christian Post»-ը նշել է, որ Կաթողիկոսի դեմ առաջադրված մեղադրանքները մտահոգություններ են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում՝ Հայաստանի կառավարության և եկեղեցու ղեկավարության միջև աճող լարվածության ֆոնին։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Conseil de coordination des organisations arméniennes de France, հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավը և պահանջելով դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հալածանքները։

Միջազգային իրավապաշտպան շրջանակներում ևս արձագանքներ են հնչել։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, ով տասնամյակներ շարունակ զբաղվել է քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ, հրապարակային գրառմամբ ընդգծել է, որ իր երկարամյա գործունեության ընթացքում նման իրավիճակ չի հանդիպել։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը մտահոգիչ նախադեպ է, երբ պետությունն ուղղակի առճակատման մեջ է մտնում սեփական պատմական և հոգևոր կառույցի հետ։

Ավստրիայում կայացած Եպիսկոպոսների ժողովը փաստորեն ոչ միայն չխափանվեց, այլև դարձավ համախմբման և դիրքորոշման հստակեցման առիթ։ Աշխարհի տարբեր կենտրոններից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել ներպետական քննարկումների շրջանակից։

Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները դիտարկվում են ոչ միայն որպես ներքաղաքական հակամարտություն, այլև որպես ազգային ինքնության, պատմական ժառանգության և հանրային համերաշխության հետ առնչվող հարց։

Ակնհայտ է, որ այս թեման առաջիկայում ևս կմնա հասարակական և միջազգային ուշադրության կենտրոնում։ Իսկ այն փաստը, որ աշխարհի տարբեր քաղաքներում բարձրաձայնվում է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցը, վկայում է՝ տեղի ունեցողը ընկալվում է որպես ազգային նշանակության խնդիր, որի լուծումը չի կարող կառուցվել ճնշումների և առճակատման տրամաբանության վրա։