Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը

Հայաստանյան քաղաքական դաշտի հարաբերական անդորրը խաթարվել է նոր քաղաքական ուժի առաջընթացով և նրա առաջնորդի ընդգծված կամքով։ «Մեր Ձևով» շարժումը, որը համախմբվել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ, աստիճանաբար վերածվում է կազմակերպված քաղաքական նախաձեռնության՝ ձևակերպված ծրագրով և հստակ ուղերձներով։

Սամվել Կարապետյանը հանրությանը հայտնի է իր բազմամյա ձեռնարկատիրական գործունեությամբ և բարեգործական ծրագրերով։ Այժմ, քաղաքական գործընթացներում ներգրավվելով, նա հայտարարում է, որ իր նպատակը հայկական ազգային խորհրդանիշների պաշտպանությունն է և հանրապետության տնտեսական վերազարթոնքը։

Նրա թիմը պնդում է, որ պետության զարգացման առանցքը տնտեսական քաղաքականության վերանայումն է՝ հենված փորձի, կառավարման հմտությունների և կոնկրետ արդյունքների վրա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին ելույթ ունեցավ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը, իր գնահատմամբ, հավատքի պաշտպան է և իր քաղաքական որոշումներով վճարել է անձնական գին։ Այդ հայտարարությունը դարձավ միջոցառման առավել քննարկվող դրվագներից մեկը։

Կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր տնտեսական ծրագիրը՝ կազմակերպելով հանդիպումներ տարբեր համայնքներում։ Թիմի համոզմամբ՝ երկրի զարգացման գլխավոր բանալին տնտեսական խնդիրների համակարգային լուծումն է։ Նշվում է, որ մշակված քայլերը հիմնված են Սամվել Կարապետյանի ձեռնարկատիրական փորձի վրա, և առաջարկվող մոդելը ենթադրում է ներդրումային միջավայրի բարելավում, աշխատատեղերի ստեղծում և մարզերի տնտեսական ակտիվացում։

Քաղաքական ծրագրի առանցքային կետերից է նաև խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում «Հայաստանի տարածքի օկուպացված մասի» խաղաղ վերադարձի հարցը։ Միաժամանակ կուսակցության կողմնակիցները բարձրաձայնում են հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը՝ այն դիտարկելով որպես ազգային առաջնահերթություն։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը առանձնահատուկ շեշտադրում է անում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։ Նրա ներկայացմամբ՝ այսօր Հայաստանում ավելի քան 40 հազար մասնագետ աշխատում է ծրագրավորման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում՝ համագործակցելով միջազգային շուկաների հետ։

Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի կրթական և աշխատանքային միջավայր, որը կապահովի մասնագետների մնալը հայրենիքում։

Նրա խոսքով՝ Թումոյի այգու հարակից տարածքում նախատեսվում է ստեղծել բարձր տեխնոլոգիական կլաստեր, որտեղ կգործեն միջազգային խոշոր ընկերություններ, ժամանակակից կրթական հաստատություններ և վերապատրաստման կենտրոններ։ Նախագծի նպատակը Հայաստանում «սիլիկոնային ավանի» ձևավորումն է՝ ապահովելով կանխատեսելի և մրցունակ պայմաններ ոլորտի մասնագետների համար։

Տեղեկացվում է նաև, որ փետրվարի 25-ին նախատեսվում է հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հանդիպումը հնարավորություն կտա բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել հուզող հարցերը և ստանալ ուղիղ պատասխաններ։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև «Միսթր Ուժ» նախաձեռնության պաշտոնական ներկայացումը։ Հանդիպումը կկայանա Տաշիր Արենայում, ժամը 19:30-ին։

Այս ամենի համատեքստում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ ներկայացնում է այլ քաղաքական մոտեցում՝ հիմնված հստակ տնտեսական առաջնահերթությունների վրա։ Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերը, կուսակցության համոզմամբ, կարող են դառնալ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա դուրս բերել երկիրը ճգնաժամային վիճակից և ձևավորել կայուն զարգացման հիմքեր։