Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Քաղաքականություն

Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ից 20-ը ժամանելու է Հայաստան և Ադրբեջան՝ քննարկումներ ունենալու։ Թեև Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակից հայտնում են, որ քննարկվելու են Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման օրակարգը, սակայն Մարթա Կոսի այցն իրականում տեսչական բնույթ է կրում և ոչ միայն տնտեսական բաղադրիչ է ունենալու, այլ նաև քաղաքական։ Կոսը Երևանում քննարկելու է ինչպես ռուսական բիզնեսին և ձեռնարկություններին Հայաստանում դուրս մղելու և փոխարենը արևմտյան կազմակերպություններով լրացնելու հնարավորությունը, այնպես էլ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստվածությունը։

Հիշեցնենք, նույն Մարթա Կոսը դեկտեմբերին Բրյուսելում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը 15 միլիոն եվրո էր խոստացել հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար։ Եվ այժմ հասկանալու է, թե ինչպես է ծախսվում այդ գումարը, առավել ևս որ Եվրամիությունը միայն 15 միլիոն եվրոյով չէ, որ բավարարվելու է և մտադիր է շատ ավելին հատկացնել հակառուսական քաղաքականությանը նոր թափ հաղորդելու նպատակով։

Բայց ԵՄ-ում հրաշալի հասկանում են, որ գումարը առձեռն փոխանցել չարժե՝ հաշվի առնելով գործող իշխանությունների սերը գումարների փոշիացման նկատմամբ։ Ըստ էության, այդ գումարները Հայաստանում ծախսելու համար Եվրամիությունը հատուկ փորձագետների է ուղարկել և առաջիկայում ուղարկելու է ավելի մեծ թվով՝ տեղում իրավիճակը հասկանալու, հնարավորությունները գնահատելու նպատակով, ուստի Մարթա Կոսն անձամբ է այցելում Հայաստան՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար։

Կարինե Սարուխանյան