Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Դեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների շարքում դեղորայքի գների հարցը վաղուց դուրս է զուտ առողջապահական ոլորտի սահմաններից և դարձել է հանրային լուրջ մտահոգություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի շնորհանդեսին ներկայացված հինգ առաջնահերթություններից մեկը վերաբերում է դեղերի գների շուրջ 20 տոկոսով նվազեցմանը։ Կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ այս քայլը կարող է էապես թեթևացնել հազարավոր ընտանիքների սոցիալական բեռը։

Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական հինգ ուղղությունները ներառում են աշխատատեղերի ստեղծում, փոքր բիզնեսի հարկային բեռի նվազեցում, մարզային զարգացման խթանում, սոցիալական պաշտպանվածության բարձրացում և կենսական նշանակության ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի գների վերանայում։ Վերջին կետը, ըստ կուսակցության, ունի ոչ միայն տնտեսական, այլև հստակ սոցիալական նշանակություն։

Նարեկ Կարապետյանը հրապարակային ելույթում ընդգծել է, որ 40 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացու պարագայում ամսական շուրջ 20 հազար դրամ կարող է ծախսվել միայն դեղերի վրա։ Նրա խոսքով՝ հատկապես 5000 դրամից բարձր արժեք ունեցող դեղամիջոցների դեպքում տարբերությունը հարևան Վրաստանի հետ զգալի է, երբեմն՝ անգամ բազմակի։ Այդ իրողությունն, ըստ նրա, հանգեցնում է նրան, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են դեղորայքը ձեռք բերել Վրաստանից։

Վրաստանի փորձը ներկայացվում է որպես կիրառելի մոդել։ Նշվում է, որ այնտեղ գործում է գնային կարգավորման համակարգ, որի շրջանակում սահմանվում է առավելագույն վաճառքի գինը՝ ելնելով եվրոպական շուկաներում գործող գներից։ Բացի այդ, խոշոր դեղատնային ցանցերում կիրառվում են ճկուն զեղչային մեխանիզմներ՝ կախված շաբաթվա օրից և դեղամիջոցի գնից։ Օրինակ՝ Կարդիոմագնիլ դեղամիջոցը Վրաստանում վաճառվում է մոտ 9-13 լարի միջակայքում, իսկ զեղչի դեպքում՝ ավելի ցածր, մինչդեռ Հայաստանում նույն դեղամիջոցի գինը տատանվում է 2160-2500 դրամի սահմաններում։ Թերաֆլեքսի դեպքում տարբերությունը ևս շոշափելի է․ Վրաստանում այն զեղչերով վաճառվում է զգալիորեն ցածր գնով, քան Հայաստանի դեղատներում, որտեղ գինը հասնում է 17-23 հազար դրամի։

Հայաստանում գների տարբերությունը հաճախ բացատրվում է ավելացված արժեքի հարկի առկայությամբ և շուկայի առանձնահատկություններով։

Նշվում է նաև, որ մեծ շուկաներում արտադրողները կարող են առաջարկել ավելի ցածր մատակարարման գներ։ Սակայն փորձագետները մատնանշում են, որ նույնիսկ կոպիտ հաշվարկների դեպքում, եթե Վրաստանում կիրառվեր նույն հարկային մոտեցումը, գների տարբերությունը լիովին չէր վերանա։ Հատկապես թանկարժեք դեղամիջոցների պարագայում տարբերությունը մնում է էական՝ անգամ հաշվի առնելով հայաստանյան դեղատներում գործող զեղչերն ու բոնուսային ծրագրերը։

Սամվել Կարապետյանի ծրագրի շրջանակում առաջարկվում է վերանայել գնային քաղաքականությունը՝ ներմուծելով առավելագույն վաճառքի գնի սահմանման և մրցակցային մեխանիզմների ուժեղացման գործիքներ։

Կուսակցության համոզմամբ՝ շուրջ 20 տոկոս նվազեցումը իրատեսական է՝ պետական կարգավորման և շուկայական վերահսկողության համադրությամբ։ Միաժամանակ շեշտվում է, որ նպատակը ոչ թե բիզնեսի սահմանափակումն է, այլ սպառողի շահի պաշտպանությունը։
Դեղորայքի գների հարցը մնում է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության խաչմերուկում։ Եթե առաջարկվող քայլերը կյանքի կոչվեն և ապահովեն շոշափելի արդյունք, ապա դրանք կարող են վերածվել հանրային վստահության կարևոր գործոնի։ Իսկ մինչ այդ, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում՝ որպես այն ոլորտներից մեկը, որտեղ քաղաքացին անմիջապես զգում է տնտեսական քաղաքականության ազդեցությունը իր առօրյայի վրա։