Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին երեկ չի զեղչվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Փաշինյանն ու իր թիմակիցները կիրակնօրյա պատարագի են մասնակցել Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Գեղարքունյաց թեմի նորանշանակ առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանի խոսքով՝ կանոնական պատարագ է մատուցվել։ «Ամեն ինչ արվել է ըստ պատշաճի։ Մեզ ոչ ոք նախապես չէր ասել, որ նա գալու է»,– ասել է նա։ Պատարագի ընթացքում նաև մի քաղաքացի է հնչեցրել Վեհափառի անունը։

Դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանին հարցրել էին՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ և առաջարկում նոր տեքստեր։ «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որ այդ փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնեն։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է որևէ տեղ աշխատող չլինել, մեկ ուրիշ դեպքում կարող է բարեկամ լինել կամ անծանոթ, իմ օգնականը լինել, սա կախված է նրանից՝ ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն ու մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- պատասխանել էր նա։

Եվ այժմ Սևանում մասնակցելով մի պատարագի, որտեղ Հայոց Հայրապետի անունը չեն զեղչում, ավելին, անգամ չփորձելով լռեցնել Վեհափառի անունը հնչեցրած քաղաքացու ձայնը, Փաշինյանը, ըստ էության, համակերպվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարում կրած պարտության հետ, կամ էլ մանևր է անում՝ նոր թափով հարձակվելու համար։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի նման վարքը վկայում է, որ իշխանությունները հասկանում են՝ եկեղեցու թեման լուրջ խնդիր է դառնալու իրենց պարագայում, ուստի և փորձելու են կամ ծածկադմփոց անել, կամ էլ բոլոր ռեսուրսները նետել եկեղեցու դեմ։

Աննա Մարգարյան