Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը
ԵՄ-ն վերահաստատել է խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին 202,5 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ տրամադրելու հանձնառությունը։ The Brussels Times-ը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի՝ օրեր առաջ Երևան կատարած այցին, նշել է, որ Եվրամիության ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են Հայաստանում՝ գնահատելու Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգի մշակման առաջընթացը՝ հանձնակատար Մարթա Կոսի մարտի 19–20-ին նախատեսված այցի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նախաշեմին։
Ըստ հայտարարության՝ բանակցությունները կենտրոնացած են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավման վրա։ Քննարկումների ընթացքում աջակցություն է հայտնվել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ծրագրին զուգահեռ։ 202,5 միլիոն եվրոյի վճարման մասին Կոսը ավելի վաղ հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին կատարած այցի ժամանակ։
ԵՄ ներկայացուցիչները նաև վերահաստատել են աջակցությունը Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունությանը», ներառյալ առաջիկա ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը։ Ըստ էության, ճոռոմ բառերի այս կույտի տակ մեկ բան է թաքնված։ Եվրամիությունը Հայաստանում փորձելու է կրկնել «մոլդովական սցենարը»՝ հայկական առանձնահատկություններով, իսկ դրա համար ահռելի գումարներ է հարկավոր ներդնել։ Մարթա Կոսը դեկտեմբերին հայտարարել էր, թե Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար 15 մլն եվրո են հատկացնելու։
Այդ գումարը շատ քիչ է քարոզչություն իրականացնելու համար, հատկապես հաշվի առնելով թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ արևմտյան գումարներով սնվող ՀԿ-ների ախորժակը։ Ուստի գումարներն անհամեմատ շատ են լինելու։ Թեպետ դրանց շրջանառությունը վերահսկելու համար առանձին խումբ է ժամանելու Հայաստան։
Սերինե Բադալյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ