Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդդիմադիր գործիչներից մեկը, ողջունելով գյումրեցիներին և հայրաքաղաքի հարակից գյուղերի բնակիչներին, ասել է, թե ուրախ է, որ այցելել է նրանց գյուղ։ Մարդն անգամ տեսանյութ է հրապարակել, որ Գյումրի քաղաքի մոտակա գյուղերով շրջելով՝ հասել է հայրաքաղաք, կիսվել է դրական տպավորություններով, նշել է, որ ուրախ է գյուղ այցելելու համար. ի վերջո, հայրաքաղաքի շուրջ բազմաթիվ գյուղեր կան։

Թվում է՝ աղմկելու բացարձակ բան չկա, մի գյուղի չափ երկիր ենք, բայց մեր իրականությունում միայն ընդդիմադիր գործիչ լինելը բավական է` համապետական սեյսմիկ ալիք բարձրացնելու համար։ Թվում է՝ մարդու խոսքում հնչած նորմալ, սովորական բառը հանկարծ դարձավ ազգային անվտանգության հարց։

Եվ ահա, իշխանական քարոզչամեքենան միացրեց «շտապ ռեժիմը»։ Սոցցանցերում սկսվեց հերթական ներկայացումը՝ վիրավորված ինքնասիրություն, պատմական հիշողության պահապաններ, մշակույթի հանկարծակի սիրահարներ։ Վերլուծություններ, ստատուսներ, խորաթափանց «բացահայտումներ»։ Պարզվում է՝ անգամ ճիշտ տեղում հնչած մեկ բառով կարելի է վիրավորել քաղաքը, պատմությունը, մշակույթը և երևի նույնիսկ Կումայրիի հնագույն շերտերը։

Հետաքրքիր է՝ երբ տարիներով Գյումրին հիշվում էր միայն աղետի տարելիցներին կամ նախընտրական այցերին, այդ ժամանակ վիրավորանք չկար։ Երբ քաղաքի սոցիալական խնդիրները մնում էին անպատասխան, դա հարգանքի նշա՞ն էր։ Երբ աշխատատեղերի պակասից երիտասարդները հեռանում էին, դա քաղաքային հպարտությո՞ւն էր։ Բայց հիմա ամեն ինչ ձախողած իշխանականները դարձան գյումրեցու ինքնասիրության գլխավոր պաշտպաններ։

Ամենազավեշտալին այն է, որ նույն շրջանակները, որոնք ամեն օր բառացիորեն «գյուղական» մակարդակի քաղաքականություն են վարում, հանկարծ դարձան բառապաշարի ակադեմիկոսներ։ Մի կուսակցություն, որի անդամների ջախջախիչ մեծամասնությունը թերուս է, երբեմն տառաճանաչության լուրջ խնդիր ունի, միահամուռ հարձակվել է որևէ դատապարտելի վարքագիծ չդրսևորած մարդու վրա։ Այդ մարդիկ քաղաքի արժանապատվությունը չափում են ոչ թե գործով, այլ բառի շեշտադրությամբ։ Բառից կառչելը հեշտ է, որովհետև գործով պատասխան տալը բարդ է։

Տարիներով խոստանում էին Գյումրին դարձնել հյուսիսային մայրաքաղաք, արդյունաբերական կենտրոն, զբոսաշրջային բրենդ։ Իրականում քաղաքը մնաց խոստումների ցուցափեղկում։ Իսկ հիմա բառի շուրջ աղմուկ բարձրացնելը շատ ավելի հարմար է, քան զարգացման մասին լուրջ խոսելը։

Բառի շուրջ փոթորիկ բարձրացնելը հեշտ է։ Քաղաք զարգացնելը՝ դժվար։ Ցածրակարգ ուղեղներին ուղղված մանիպուլ յացիան քաղաքական գործիք դարձնելը՝ հարմար։ Իրական խնդիրների մասին լռելը՝ սովորական։

Եվ այս ամբողջ աղմուկի մեջ ամենակարևորն այն է, որ Գյումրին ոչ մի բառից չի փոքրանում, ոչ մի բնորոշումից չի դառնում գյուղ կամ մեգապոլիս։ Քաղաքի չափը որոշվում է իր մարդկանցով, մշակույթով, պատմությամբ ու աշխատանքի հնարավորություններով, ոչ թե տափակ հիստերիայով։

Մի խոսքով՝ եթե իշխանական աղմուկի չափանիշով շարժվենք, ապա երկրում ամեն ինչ այնքան լավ է, որ հիմա արդեն բառերն են դարձել գլխավոր ճգնաժամը։ Մնացել էր միայն դա։ Հիմա դա էլ ունենք։ Իսկ իրական Գյումրին շարունակում է ապրել՝ ավելի լուրջ խնդիրներով և օրեցօր սրվող քաոտիկ կենսամակարդակով։

Դա է իրականությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում