Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Քաղաքականություն

Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում

Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ժամանակ։ Ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, մնացել են Վրաստանի տարածքում։ Փետրվարի 12-ից բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում, որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ։ Ըստ վարորդների՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն եղել, ընդ որում որոշները անանունության պայմանով հայտնում են, թե վրացական կողմից մինչև 700 դոլար կաշառք են պահանջում բեռնատարները բաց թողնելու համար։ Հյուսիսային հարևան պետությունը պարբերաբար նման խնդիրներ է հարուցում հայ բեռնափոխադրումների համար։ 2025 թվականի գարնանն ու ամռանն էլ խնդիրներ էին ծագել կոնյակի և հեղուկ գազի մատակարարման հետ։

Օրերս Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, որը քննարկումներ է ունեցել Գևորգ Պապոյանի հետ, բայց որևէ կերպ հարցը չի կարգավորվել, ընդհակառակը, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել են, թե հայ փոխադրողների համար որևէ խոչընդոտ չի ստեղծվում, իրականացվում են մաքսային հսկողության ստանդարտ ընթացակարգեր։ Ուշագրավ է, որ խնդիրները սկսվել են, երբ հայտնի է դարձել Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով բեռների տարանցման հնարավորության մասին, ու թեպետ Վրաստանը պարբերաբար շեշտում է, թե սիմվոլիկ ու խորհրդանշական մաքսատուրքեր է սահմանում այդ բեռների տարանցման համար, բայց և նույնիսկ ադրբեջանցիներն են նշում, որ վրացական կողմը չափազանց ծանր է տանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների հնարավորությունը կարող է իրենց զրկել բավականին լուրջ գումարներից, եթե Ադրբեջանը ուղիղ տարանցում իրականացնի դեպի Հայաստան Ղազախի հատվածով։

Չնայած վրացական կողմի հայտարարություններին՝ ակնհայտ է, որ նման խնդիրներ պարբերաբար ծագելու են։ Ինչևէ, վրացական կողմի համար սա առնվազն անհեթեթ է, քանի որ իրենք են ստիպում հայկական և ադրբեջանական կողմերին ավելի արագացնել միմյանց միջև տարանցման հնարավորությունը, իսկ այդ ժամանակ բեռների մեծ մասը Ռուսաստան կարտահանվի ոչ թե Վրաստանի, այլ հենց Ադրբեջանի տարածքով, ընդ որում՝ երկաթուղու միջոցով, որն ավելի էժան է, քան բեռնատարներով փոխադրումը։ Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ կարգավորեն այս հարցերը թե՛ վրացի, թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ, քանի որ նման դրվագները խնդիրներ են հարուցում ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Հայաստանի ներսում։

Աննա Մարգարյան