Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Քաղաքականություն

ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից

Առաջիկա օրերը խորհրդարանում թեժ է լինելու։ Ուժային բլոկի ղեկավարները ներկայանալու են խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները։ Այսօր արդեն իր տարեկան հաղորդումն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Հերթում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ու թեպետ «Քաղպայմանագրում» առանձնապես հակված չեն վերջիններիս նեղը գցելու, բայց ընդդիմությունը կարող է բավական սուր հարցադրումներով վերջիններիս համար իսկական փորձություն ստեղծել։ Ընդ որում, այնպես չէ, որ ՔՊ-ում բոլոր այս չորս պաշտոնյաների նկատմամբ դրական վերաբերմունք կա։

«Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ նրանցից որ որոշները կարող են ֆորս-մաժորի պահին լքել «Քաղպայմանագրին» և արդյունքում խնդիրներ առաջանան հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար, ուստի փորձելու են ամեն ինչ անել վերջիններիս կրնկի տակ պահելու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առնվազն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն ոչ միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս կարծում է, որ այս երկուսը ոչ միայն բավարար չափով չեն կատարում իր հանձնարարությունները, այլև գաղտնի ինչ-որ կապերի մեջ են ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Ու եթե Նահապետյանի ու Արփինե Սարգսյանի պարագայում «Քաղպայմանագրի» պատգամավորներն առանձնապես լարվելու մտադրություն չունեն, չի բացառվում, որ գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումների ներկայացումը վերածվի բավականին լուրջ շոուի՝ դրանից բխող հետևանքներով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գլխավոր դատախազն ին էլ հասկանում է, որ խնդիրներ ունի, բայց և առայժմ կարողանում է ցուցադրել իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։

Տաթևիկ Բադալյան