4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը «երեք օրում գրավում է Կիևը»։ Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության մասին, այն մասին, թե ինչպես է պայքարում Ուկրաինան այս ամբողջ ընթացքում։ Այս բառերի հետևում մեր միլիոնավոր մարդիկ են։ Այս բառերի հետևում մեծ խիզախություն է, շատ ծանր աշխատանք, տոկունություն և այն մեծ ուղին, որն Ուկրաինան հաղթահարում է փետրվարի 24-ից ի վեր»,- ասել է Զելենսկին պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում, որտեղ նաև ցույց է տվել Բանկովայում գտնվող իր բունկերը:
«Այս աշխատասենյակը, բունկերի այս փոքրիկ սենյակը Բանկովայում, հենց այստեղ են տեղի ունեցել իմ առաջին խոսակցությունները համաշխարհային առաջնորդների հետ պատերազմի սկզբում: Ես այստեղ խոսել եմ նախագահ Բայդենի հետ և հենց այստեղ լսել եմ. «Վլադիմիր, վտանգ կա, Ձեզ անհրաժեշտ է շտապ լքել Ուկրաինան: Մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում»: Եվ ես այստեղ պատասխանեցի, որ ինձ զենք է պետք, այլ ոչ թե տաքսի»,- նշել է նախագահը:
«Գարնանը մնացել է մեկ շաբաթից քիչ ժամանակ: Մենք հաղթահարում ենք պատմության մեջ ամենածանր ձմեռը: Դա փաստ է: Եվ դա շատ դժվար է: Դժվար է ձեզանից յուրաքանչյուրի համար: Բայց ճիշտ այնպես, ինչպես պատերազմի առաջին օրը, մենք շարունակում ենք կառուցել մեր վաղվա օրը՝ քայլ առ քայլ, գործ առ գործ, ձեռքբերում առ ձեռքբերում: Եվ յուրաքանչյուր արդյունք, յուրաքանչյուր հաջողություն, մեր յուրաքանչյուր «Ուկրաինան կարողացավ»-ը՝ ձեր բոլորիդ վաստակն է»,- ասել է Զելենսկին:
Տեսանյութը այստեղ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի