Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Քաղաքականություն

Ո՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ինչպես արդեն հայտնել էինք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակները։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

«Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24․000 դրամ է, այն բարդ դառնալու է 34․000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24.000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34.000 դրամը ներառյալ և հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10.000 դրամով։

Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36.000 դրամ է և հետևաբար այն դառնալու է 46.000 դրամ, դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։

Բարձրանալու է նաև հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին ծանր և խոր ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող անձանց համար, համապատասխանաբար 10․000 դրամ։ 36,  37.5 և 39․000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46,  47.5 և 49․000 դրամ։

Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է և որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա, միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10․000-ից ավել, ընդհուպ մինչև 15․000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետև նրան այդ կենսաթոշակները արդեն իսկ բավական բարձր են, միջինը մոտ 10․0000 դրամ շրջանակներում է այս կենսաթոշակները։

Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիներին վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են կերակրողին կորցնելու կենսաթոշակ և այդպես շարունակ։ Ապրիլի մեկից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով և այս ամենը չհաշված հետվճարը որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների և նպաստների 20%-ի չափով առավելագույնը 10․000 դրամ և հետևաբար յուրաքանչյուր Յուրաքանչյուր քաղաքացի, ըստ էության, իր կենսաթոշակը կարող է բարձրացնել, բացի այս 10,000 դրամ բարձրացումից, ևս մինչև 10,000 դրամով, դրանով իսկ նաև խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա և պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ»,-ասել է Արսեն Թորոսյանը նշելով, որ դեռ էլի կբացատրեն մանրամասները։

Հետևեք մեզ՝ այստեղ