Ալիևը հրաժարվել է գալ Երևան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևի մայիս ամսվա խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։ «Իմ տվյալներով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա մայիսին Հայաստանում, Ադրբեջանի նախագահի մասնակցություն չի նախատեսվում։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին»,- հայտարարել է Բայրամովը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։ Թուրքիան առայժմ ոչ հերքել, ոչ հաստատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության հնարավորությունը։ Բայց հաշվի առնելով ձևավորված ավանդույթը, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները շաղկապում է Ադրբեջանի հետ կարգավորման հետ, իսկ շատ հարցերում միասնական դիրքորոշում է որդեգրում, կարելի է անվրեպ գուշակել, որ Թուրքիայի նախագահն էլ կհրաժարվի Երևան գալու մտքից։
Նիկոլ Փաշինյանի համար այս հանգամանքը, իհարկե, լուրջ հարված է լինելու։ Նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փորձում է օգտագործել թե՛ անձնական քարոզչության, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Իսկ այժմ, երբ Ալիևն ու Էրդողանը չգան Հայաստան, այդ երկրների հետ կարգավորման մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունները անլուրջ են դիտվելու։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...