Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում

Մինչ ԱՄՆԻրան հարաբերությունները հասնում են եռման կետին, կողմերն էլ բացահայտ սպառնում են իրար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին մեկնել է Թեհրան, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ ՊՆ տարածած հաղորդագրությունների՝ Հայաստանի պաշտպանության նախարարն հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Մի հանդիպում էլ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունները սեղմ են, շատ մանրամասներ, բնականաբար, չեն հաղորդում։ Բայց ակնհայտ է, որ Իրանը խիստ վերապահումներ ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ, հատկապես՝ օգոստոսի 8-ի հռչակագրից, ԱՄՆ-ին տարածաշրջան բերելուց և TRIPP նախագիծ ստեղծելուց հետո։

Պապիկյանն էլ մեկնել է Թեհրան՝ տեղում հայկական կողմի հավաստիացումները ներկայացնելու, հայ-իրանական հարաբերություններում խութերը հարթելու համար։ Ի դեպ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան կոշտ է արտահայտվել ԱՄՆ-ի հասցեին՝ սպառնալով հարվածել ամերիկյան զորքերին Մերձավոր Արևելքում։ Փաստացի, Նասիրզադեն այդ կերպ փորձել է ըմբռնել հայկական կողմի արձագանքը։

Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական այդ ծուղակին տուրք չի տվել։ Ամեն դեպքում, հայկական կողմը առիթ ունի պարբերաբար Իրանին հավաստիացնելու, որ իր քաղաքականությունը Թեհրանի դեմ չէ։ Հակառակ պարագայում հարավում էլ նոր ու հզոր թշնամի ստանալը գոյաբանական սպառնալիք կդառնա։

Տաթևիկ Բադալյան