Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սպասելով «մոլդովական սցենարին»
Իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։
 
Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «կրկնելու են մոլդովական սցենարը»։
Բա հետո՞։
 
Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի ուժեր աճեցնելու-անցկացնելու և նրանց հետ դաշինք կազմելու տարբերակը։ Մնաց մյուս «գործիքակազմը»՝ բռնել, գործ հարուցել, չգրանցել, սպառնալ ու այլ նման բաներ։
 
Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային որևէ պայմանավորվածություն սառույցի վրա գրված բան է։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը. եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։
 
Հակաիշխանական ճամբարում պիտի սկսեն ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։
 
Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։
 
Կա՞ արդյոք հաշվարկ-վերլուծություն, թե ի´նչ առանձնահատկություններ ունի հայկական «մոլդովական սցենարը»։ Ի՞նչ տարբերակներ կան, ամեն տարբերակն ի՞նչ ռիսկեր է պարունակում (այդ թվում՝ իշխանության համար), և այլն։ Վստահ չեմ։
Ավելին, այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։
 
Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ի´նչ այլանդակություն էլ անի, Արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ, և կա աշխատանքի հսկայական ծավալ, որը պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնաարդարացում է՝ սեփական չարածի պատճառով։
 
Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։
 
Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ հանրային մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես գրագետ աշխատանք։
Խնդիրը շատ ավելի կարևոր է, քան սեփական նեղ հաշվարկները՝ հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են՝ հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։
 
Համբերությունը լուրջ գործերում, իհարկե, վճռորոշ գործոն է։ Բայց դա այլ համբերության մասին է՝ իմաստավորված։ Լրիվ այլ բան է, երբ համբերատար կերպով սպասում ես, որ քո հանդեպ պիտի, ասենք, «մոլդովական սցենար» կիրառվի։ Կան իրավիճակներ, երբ գրագետ անհամբերությունն ավելի արժեքավոր է։ Սա ենթադրում է՝ հաշվարկել սցենարներ, ունենալ պահեստային տարբերակներ, կանխարգելիչ քայլերով խափանել ակնհայտ սցենարները, լինել ավելի ճկուն, լինել ավելի ազնիվ և այլն։