Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Անորակ թատրոն՝ օրը ցերեկով

Հանրության ուշադրությունը իրենց վրա սևեռելու, օրակարգն իրենց ներկայությամբ լցնելու, այդկերպ իրական խնդիրներից մարդկանց շեղելու համար Նիկոլ Փաշինյան-ը ոչնչի առջև կանգ չի առնում։ Ու թեպետ երբեմն նրա քայլերը անհեթեթ են թվում, իրականում ամեն բան հստակ հաշվարկված է։ Օրեր առաջ Աննա Հակոբյան-ը հայտարարել էր, թե իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է։ Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, թե իբր զույգը գնացել է ԶԱԳՍ ու ձևակերպել ամուսնությունը։

Այսօր առավոտյան Աննա Հակոբյանը տեսանյութ է տարածել, հայտարարել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Հակոբյանը հստակեցրել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է, քանի որ իրենց միջև այլ ամուսնություն չկա։ Հակոբյանը հայտնել է, որ պետությանն է հանձնում իր բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք եղել են արարողակարգային նվերներ։ Նա ասել է, որ ապրելու է վարձակալած բնակարանում, չունի մեքենա, չի ունենալու պետական պահպանություն։

Րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Աննա Հակոբյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Լրագրող ամուսինները, անկախ ամեն ինչից, հրաշալի են տիրապետում ձևակերպումներին, ուստի դժվար չէր ի սկզբանե առանց սեթևեթանքների տեղեկացնել, այլ ոչ թե օրեր շարունակ «ցնցել համացանցը», վերջում էլ հայտարարել, թե ամուսնալուծվել են։ Կարելի էր, իհարկե, զույգին իրարից անկախ երջանկություն մաղթել, եթե չլիներ Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը՝ «Չեմ հավատում»։

Սոնա Գալստյան