Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ նշել ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պետք է հանդես գա խոշոր բևեռներով, քանի որ ցանկացած առանձին մասնակցություն կարող է նշանակել ձայների փոշիացում հօգուտ իշխող ուժի:

Եվ ահա, ինչպես երևում է, ձևավորվում է հերթական ընդդիմադիր դաշինքը, որը կարող է բավական լուրջ դերակատար դառնալ առաջիկա ընտրություններում: Խոսքն այն մասին է, որ երեկ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում:

Մեր ունեցած տեղեկություններով, բանակցությունները շատ երկար են տևել՝ մոտ չորս ամիս, և, ի վերջո, կողմերը եկել են համաձայնության։ Հավելենք, որ սա այն դեպքերից է, երբ որևէ մի ուժ մյուսին չի միացել, այլ համատեղ կազմել են միասնական դաշինք:

«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաստի» հետ զրույցում պարոն Չալաբյանը նշեց, որ այս միավորման նպատակը նախ՝ քաղաքական դաշտը առողջացնելն է, երկրորդ՝ ընտրողներին իրական ընտրություն տալը, և երրորդ՝ դրա միջոցով իշխանափոխություն իրականացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում