Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը

Հայաստանի քաղաքական դաշտում արձանագրվել է նոր զարգացում, որը կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հայտարարելով ուժերի միավորման և ընտրություններին միասնական մասնակցության մասին։

Կողմերը հայտարարել են, որ միավորում են իրենց ջանքերը՝ Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով և պատրաստ են միասնական ճակատով հանդես գալ համապետական ընտրություններում։ Հուշագրում ընդգծվում է, որ խոսքը ոչ թե կարճաժամկետ համագործակցության, այլ երկարաժամկետ քաղաքական դաշինքի ձևավորման մասին է, որի միջոցով նրանք մտադիր են մասնակցել առաջիկա ընտրություններին։

«ՀայաՔվե» շարժումը հիմնադրվել է 2023 թվականին՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի նախաձեռնությամբ։ Այն սկզբնապես ձևավորվել էր որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ստորագրահավաքի միջոցով խորհրդարան ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Առաջարկվող նախաձեռնությունը վերաբերում էր նախկին Լեռնային Ղարաբաղի մարզի որևէ հատվածի այլ երկրի մաս ճանաչելու քրեականացմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտման կամ նսեմացման քրեական պատասխանատվությանը։

Շարժմանը հաջողվել էր հավաքել ավելի քան 58 հազար ստորագրություն՝ գերազանցելով օրենքով նախատեսված 50 հազարի շեմը, սակայն օրինագիծը խորհրդարանում չի ընդունվել։ Այդ փուլից հետո «ՀայաՔվեն» անցում կատարեց դեպի քաղաքական միավորում՝ հայտարարելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Շարժման կազմում ներգրավված են տարբեր հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։

Մյուս կողմից, «Միասնության թևեր» նախաձեռնությունը վերջին ամիսներին ակտիվացրել է իր գործունեությունը՝ ձևակերպելով սեփական քաղաքական օրակարգն ու ընդլայնելով համագործակցության շրջանակը։ Հայտարարվել է նաև, որ «Առաջ» շարժումը, ինչպես նաև դրա կազմում գործող «Զարկերակ» և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունները միանում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը՝ ընդլայնելով ձևավորվող դաշինքի կազմակերպչական և մարդկային ռեսուրսները։


Նոր ձևավորվող քաղաքական միավորումը փաստացի փորձում է համախմբել տարբեր ուղղություններով գործող հասարակական և քաղաքական ուժերի ներուժը՝ ստեղծելով ավելի լայն հարթակ։ Նման ձևաչափը կարող է փոխել նախընտրական պայքարի տրամաբանությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ ընտրազանգվածի մի մասը շարունակում է որոնել նոր համախմբող ուժեր և հստակ ձևակերպված օրակարգ։

Քաղաքական գործընթացների դինամիկան ցույց է տալիս, որ ձևավորվող այս դաշինքը օր օրի ընդլայնվում է՝ ներգրավելով նոր միավորներ և նախաձեռնություններ։ Եթե պահպանվեն նույն տեմպերը և հաջողվի պահպանել միասնական քաղաքական գիծը, ապա այն կարող է հավակնել առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում նշանակալի դերակատարում ունենալու, իսկ որոշ գնահատականներով՝ նույնիսկ դառնալու մրցակցության առանցքային դերակատարներից մեկը։