Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն
Վարշավայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին բավական ուշագրավ եզրակացությունների նյութ են տալիս։ Պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանը պատասխանել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել, ասել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։
«Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Մենք սերտ համագործակցություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, տնտեսական և քաղաքական կապեր են հաստատվել», ասել է Փաշինյանը։ Շեշտելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր քննադատությունները, նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վճռորոշ դերը 2024 թվականի նոյեմբերին հրադադար հաստատելու գործում։ Իսկ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները Փաշինյանը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։
Հատկապես վերջին շրջանում, փաշինյանական իշխանության հակառուսական հայտարարությունների ֆոնին, նման ռևերանսները դեպի Մոսկվա վկայում են, որ Փաշինյանը լուրջ վտանգ է զգում հենց Մոսկվայից և խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է իրեն ապահովագրել՝ Մոսկվային հասկացնելով, որ ինքը էլ կա, կխաղա նրանց խաղը։
Մինչդեռ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանության անհուսալիությունը վաղուց արդեն հունից հանել է Կրեմլի բոլոր աշտարակներին, և որքան էլ այսօր նա փորձի իր հավատարմությունը հայտնել պաշտոնական Մոսկվային, որևէ արդյունքի հասնել չի կարող։ Հենց այն փաստը, որ Փաշինյանի այս դիֆերամբներն առանձնապես լուրջ ուշադրության չարժանացան ռուսական պաշտոնական մամուլում, վկայում են՝ Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ վաղուց արդեն հստակ է։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի