Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Հայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ժողովուրդ ջան, հիմա տեսաք՝ Միացյալ Նահանգներ-ը օվկիանոսի այն կողմից եկան ու ինչ սարքեցին մեր ռեգիոնում՝ բացառապես իրենց պետական շահերի ու իրենց գեոպոլիտիկ հետաքրքրությունների համար։
 
Հիմա գոնե պետք է հասկանանք, որ չի կարելի թույլ տալ, որ մեր ռեգիոնից դուրս պետությունները իրենց շահերը սպասարկելու համար քիթները խոթեն մեր ռեգիոնի խնդիրների մեջ։ Հիմա գոնե պետք է հասկանանք, որ այո՛, մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծենք Ռուսաստան-ի առաջարկած 3+3-ով, այսինքն՝ մեր ռեգիոնի խաղացողների շահերը հաշվի առնելով, հետաքրքրությունները հաշվի առնելով, և պետք է թույլ չտանք Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջան։
 
Իսկ մենք ինչ ենք անում. մենք Թրամփի անունով Մեղրիում ճանապարհ ենք կառուցում, մենք թույլ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներ-ը իրենց հետաքրքրությունները առաջ բրդեն մեր պետական շահերի հաշվին։
 
Հիշեք,, ինչ էլ անենք, մեր շահերը Արևմուտքի հետ չեն համընկնում։ Հայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի։ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստան-ի հետ։
 
Մեր միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, և եթե մենք ուզում ենք ունենալ պետականություն, խաղաղություն, մենք պետք է կանգնենք Ռուսաստանի կողքին։ Սա պետք է հասկանալ։ Սա մենք այսօր մեր աչքով տեսնում ենք։ Սա հեքիաթներ չեն, սա պատմություն չէ։ Սա այն ամենն է, ինչ մենք այսօր ուղղակի տեսնում ենք մեր աչքերով։
 
Եվ եթե ունենանք խորամտություն, խելք, մենք դասեր կքաղենք այն ամենից, ինչ տեսնում ենք, և մեր պետական շահերից ելնելով կկառուցենք մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը բացառապես ռուսների հետ։
 
Հակառակ պարագայում մեր տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինելու, և եթե մենք շարունակենք այս ճանապարհով գնալ, ցավոք սրտի, իմ այս խոսքերը իրականություն կդառնան, և մենք մեր մաշկի վրա կզգանք Արևմուտքի բերած «բարիքների» ողջ ճոխությունը։
 
Հիմա ամերիկացիները օվկիանոսի ափին նստած՝ հեռվից հետևում են, թե ինչպես են ռեգիոնի ժողովուրդները տառապում, ռմբակոծում մեկը մյուսին, և այս ավերածությունների ու թշնամական մթնոլորտում ռեգիոնի ժողովուրդներն են ապրում։
 
Միացյալ Նահանգներ-ը իրենց շահերը կօգտագործեն ու հանգիստ իրենց համար կապրեն օվկիանոսի մյուս ափին՝ թքած ունենալով տեղի ժողովուրդների ապագայի վրա։
 
Խորհել է պետք։