Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում

Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմային կայան կառուցելու հարցում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրերս այդ մասին ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե որ երկիրն է Հայաստանում կառուցելու նոր ատոմակայանը, քանի որ 10 տարի հետ նախատեսվում է փակել գործող Մեծամորի ատոմակայանը։

«Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Ուստի, մեր փորձագետների գնահատականով մեզ պետք է փոքր ատոմակայան, և ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի ատոմակայան ենք ունենալու։ Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ։ Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար, և այս գործընթացը շարունակվում է,  դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է Փաշինյանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվեց խաղաղ միջուկային համագործակցության շուրջ հայտարարությունը, իսկ հաջորդած ճեպազրույցում ԱՄՆ փոխնախագահն ասաց. «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

Հայկական կողմը դրանից հետո շարունակում է մանիպուլացնել, թե դեռ շարունակվում են քննարկումները այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ մոդուլային ատոմակայան կառուցելու համար։ Մինչդեռ, փաստն այն է, որ պաշտոնական Երևանը վաղուց կատարել է իր ընտրությունը՝ նախապատվությունը տալով ամերիկյանին։ Իսկ այս խուսանավումներն ընդամենը նպատակ ունեն մինչև ԱԺ ընտրությունները չգրգռել պաշտոնական Մոսկվային։ 

Աննա Մարգարյան