Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Փաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով

Երեկ լրացավ Մարտի 1-ի տարելիցը։ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահը վաղ առավոտյան այցելել էին հուշարձանի մոտ՝ բազմաթիվ թիկնապահներով շրջապատված, ծաղիկներ խոնարհել ու հեռացել։ Ողջ գործողությունը տևել էր երկու րոպե, իսկ Փաշինյանը նույնիսկ հարկ չէր համարել լրագրողներ հրավիրել ճեպազրույցի համար, թեև նախորդ տարիներին մեկ-երկու հարցի պատասխանում էր։ Հիմնական հարցը, որ ունի հանրությունը, Մարտի 1-ի գործի մինչ այժմ չբացահայտված լինելն է, թեպետ Նիկոլ Փաշինյանը դեռ ութ տարի առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է։ Վերջին օրերին այս գործով նոր կալանավորումներ եղան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը տնային կալանքի տակ է, մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նոր մեղադրանքներ են առաջադրելու այլ նախկին բարձրաստիճան ոստիկանների։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանն ու իր թիմը «Մարտի 1»-ի գործը կրկին փորձում են վերակենդանացնել՝ սեփական քարոզչական նպատակներով։

Իսկ ոստիկաններին էլ մեղադրանք են առաջադրում մեկ պատճառով, որ նրանցից ցուցմունքներ կորզեն նախկին իշխանությունների ներկայիս ընդդիմադիր գործիչների դեմ։ Այդ ցուցմունքներն էլ փորձելու են օգտագործել ընտրություններից առաջ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Իհարկե, Փաշինյանն ու իր թիմակիցները որևէ ցանկություն ու հնարավորություն էլ չունեն գործը բացահայտելու, քանի որ իրենց դիլետանտության պատճառով հենց գործի քննությունը գնացել է սխալ ճանապարհով։ Բայց քարոզչական նպատակներով Մարտի 1-ն օգտագործելու գայթակղությունից չեն կարող խուսափել։

Տաթևիկ Բադալյան