Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Քաղաքականություն

Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում

Հայաստանի սոցիալ–տնտեսական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում առողջապահության հասանելիության հարցը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական «5 քայլերից» երրորդը վերաբերում է դեղորայքի գների նվազեցմանը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է դեղերի գները նվազեցնել առնվազն 20 տոկոսով՝ դրանք դարձնելով ավելի մատչելի քաղաքացիների համար։ Հայաստանում դեղորայքի գները զգալի ազդեցություն ունեն հատկապես միջին և տարեց մարդկանց ընտանեկան բյուջեների վրա։ Տարբեր գնահատականներով՝ բազմաթիվ ընտանիքներում դեղորայքի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի շուրջ մեկ քառորդը։

Վերջին տարիներին բժշկական ծախսերը հաճախ դարձել են տնային տնտեսությունների ֆինանսական ծանրաբեռնվածության պատճառ։ Լուրջ հիվանդության ախտորոշման դեպքում ընտանիքները երբեմն կանգնում են դժվար ընտրության առաջ՝ ստիպված լինելով սահմանափակել այլ կարևոր ծախսերը կամ անգամ պարտքեր կուտակել բուժման համար։ Տարեց քաղաքացիների համար այս խնդիրը առավել զգալի է, քանի որ նրանց գնումների ցանկում դեղորայքը հաճախ զբաղեցնում է առաջնային տեղ։ Երբ դեղերի գները բարձր են, իսկ սոցիալական աջակցությունը սահմանափակ, շատերը սկսում են անհանգստանալ, թե արդյոք կկարողանան հետևել բժշկի նշանակած բուժմանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի այս հատվածին՝ ընդգծելով, որ Հայաստանում դեղերի գները զգալիորեն բարձր են մի շարք երկրների համեմատ։ Նրա խոսքով՝ Վրաստանի, եվրոպական երկրների և Ռուսաստանի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ նույն դեղամիջոցները Հայաստանում հաճախ ավելի բարձր գներով են վաճառվում։

Նարեկ Կարապետյանի ներկայացմամբ՝ խնդրի պատճառներից մեկը դեղերի շուկայի սահմանափակ մրցակցությունն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցված է շուրջ 3800 դեղամիջոց, մինչդեռ Վրաստանում դրանց թիվը մոտենում է 8000-ի։ Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ դեղերի գրանցման գործընթացը Հայաստանում բարդ է և երկարատև, ինչի հետևանքով շուկան մնում է սահմանափակ, իսկ մրցակցությունը՝ նվազ։

«Առաջին քայլը, որը պետք է իրականացվի դեղերի գների նվազեցման ուղղությամբ, գրանցման գործընթացի պարզեցումն է։ Այն դեղամիջոցները, որոնք արդեն գրանցված են եվրոպական երկրներում, կարող են ավելի արագ և պարզ կարգով գրանցվել նաև Հայաստանում։ Եվրոպական վերահսկողության համակարգերը խիստ են, և դա մեզ վստահություն է տալիս, որ այդ դեղերի որակը ապահովված է։ Այսպիսով հնարավոր կլինի ընդլայնել շուկան և ավելացնել մրցակցությունը», նշել է նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ծրագրում նաև նախատեսվում է խթանել դեղերի տեղական արտադրությունը։ Նրա գնահատմամբ՝ այն դեղամիջոցները, որոնք ունեն մեծ պահանջարկ Հայաստանում, կարող են արտադրվել հենց երկրի ներսում, ինչը կօգնի նվազեցնել կախվածությունը ներմուծումից և կնպաստի գների նվազմանը։

«Հայաստանում հնարավոր է ստեղծել այնպիսի արտադրություններ, որոնք կարտադրեն մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցներ։ Սա ոչ միայն կնպաստի դեղերի մատչելիությանը, այլև կստեղծի նոր աշխատատեղեր և կխթանի տնտեսության զարգացումը», նշել է նա։

Սամվել Կարապետյանի տնտեսական «5 քայլերի» երրորդ ուղղությունը՝ դեղերի գների նվազեցման ծրագիրը, նպատակ ունի թեթևացնել քաղաքացիների սոցիալական բեռը և ապահովել առողջապահական ծառայությունների ավելի հասանելի համակարգ։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ մրցակցության խթանումը, գրանցման գործընթացի պարզեցումը և տեղական արտադրության զարգացումը կարող են իրական հիմք ստեղծել դեղերի գների նվազեցման համար։ Ի վերջո, ցանկացած պետության կառավարության առաջնային պարտականություններից մեկն է ապահովել, որ քաղաքացիները կարողանան ստանալ անհրաժեշտ բուժումն առանց ծանր ֆինանսական կորուստների։